041.0492.201097
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 հոկտեմբերի 1997 թ. թիվ 492
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Երևանի աշխատանքի և զբաղվածության թաղային կենտրոններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների մասին» թիվ 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը և «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր»:
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի (կցվում է):
(2-րդ կետն ուժը կորցրել է 16.02.98 թիվ 108 որոշում)
 
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի
ԹԻՎ 492 ՈՐՈՇՄԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(ուժը կորցրել է 16.02.98 թիվ 108 որոշում)
 
_________________________________________________________________________
         ԱՆՎԱՆՈՒՄԸ                         ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ /ԴՐԱՄ/
_________________________________________________________________________
    Ծառայության պետ                                 9490-28600
 
Առաջատար բաժնի պետ,
    գլխավոր հաշվապահ                                9300-23700
 
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ,
ավագ աշխատանքի տեսուչ,
    ավագ իրավական տեսուչ                            9050-19300
 
Առաջատար մասնագետ, հաշվապահ,
    աշխատանքի տեսուչ, իրավական տեսուչ               8760-16500
 
    1-ին կարգի մասնագետ                             8630-12700
 
    2-րդ կարգի մասնագետ                             8320-10400