Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ ...

 

 

040.0309.220306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 309-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի դրույթների ապահովման նպատակով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ 19159983465,86 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և 2582969223,56 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ապրանքանյութական արժեքները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների` և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքի համապատասխան չափով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կազմված արձանագրությամբ, նվազեցվում է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ (1998 թվականի հունիսի 19-ին կնքված N 3095 վարկային համաձայնագրի հիման վրա 1998 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջև կնքված ենթավարկային պայմանագրով) ունեցած վարկային պարտավորությունը (վերաբաշխումների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20125045 փոխառության հատուկ իրավունքների (SDR-ի) համարժեք դրամի չափով), իսկ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած վարկային պարտավորության տարբերության չափով, բաժնետոմսերի քանակի նվազեցման ճանապարհով, նվազեցվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

3. Առաջարկել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատարներից սնվող համայնքներին լիազորելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մեքենամեխանիզմները և այլն)` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով, վարձակալության հանձնելու համար` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 658-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով հաշվարկված վարձակալական վճարն ուղղվելու է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկմանը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ու համապատասխան մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում ապահովել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (ջրմուղ-կոյուղու ցանցերի, օրվա կարգավորման ջրամբարների, պոմպակայանների, սարքավորումների, շենքերի, շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, մեքենամեխանիզմների և այլն) հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքն ու ապրանքանյութական արժեքները, սույն որոշման 10-րդ կետում նշված ջրամբարները, դրանք հանձնելու դեպքում, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները, մեքենամեխանիզմները և այլն) 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը,

բ) ապահովել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետից բխող` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության հետ քննարկել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի և ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից իրականացված 1-ին վարկային ծրագրով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքի կազմը, իսկ վարձակալության հանձնվող գույքի կազմում փոփոխություններ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

i

7. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ակտիվների կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում:

(7-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)

8. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ճանապարհով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման, ինչպես նաև դրանց համապատասխան «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի սահմանման և կանոնադրության հաստատման աշխատանքները:

10. Առաջարկել Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 157 որոշման հիման վրա ընդունած ջրամբարները (նաև շինությունները և անօտարելի գոտիները) նվիրաբերության պայմանագրով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը հանձնել Երևանի քաղաքապետարանին:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

_________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

(հավելվածները փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)

 

i

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԿԱՅԻՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ

 

«Շահումյան» մասնաճյուղ` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ

._________________________________________________________________________.

|NN |           Անվանումը            |Սկզբնական|Մաշվածությունը|Վերջնական  |

|ը/կ|                                |արժեքը   |              |մնացորդային|

|   |                                |         |              |արժեքը     |

|___|________________________________|_________|______________|___________|

| 1 |               2                |    3    |       4      |     5     |

|___|________________________________|_________|______________|___________|

|1. |Պոմպակայան` Շահումյան 4-րդ      |0.00     |0.00          |0.00       |

|   |փողոցում                        |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|2. |Պոմպակայան` Շահումյան 4-րդ      |0.00     |0.00          |0.00       |

|   |փող., 1-ին նրբանցքում           |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|3. |Պոմպակայան` Նելսոնական          |0.00     |0.00          |0.00       |

|   |թաղամասում                      |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|4. |Պոմպակայան` Կուրղինյան 8 շենքի  |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|5. |Պոմպակայան` Կուրղինյան 11 շենքի |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|6. |Պոմպակայան` «Մխիթար Գոշ»        |0.00     |0.00          |0.00       |

|   |համալսարանին հարակից տարածքում  |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|7. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |110 շենքի բակում                |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|8. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |112 շենքի բակում                |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|9. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |113 շենքի բակում                |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|10.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |58 շենքի բակում                 |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|11.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |60 շենքի բակում                 |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|12.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի   |0.00     |0.00          |0.00       |

|   |56 շենքի բակում                 |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|13.|Պոմպակայան` Րաֆֆու 49 շենքի     |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|14.|Պոմպակայան` Րաֆֆու 47 շենքի     |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|15.|Պոմպակայան` Րաֆֆու 39 շենքի     |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|   |Ընդամենը                        |0.00     |0.00          |0.00       |

._________________________________________________________________________.

 

«Քանաքեռ-Զեյթուն» մասնաճյուղ` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ

._________________________________________________________________________.

|16.|Պոմպակայան` Տիգրանյան 5 շենքի   |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|17.|Պոմպակայան` Դրոյի 4 շենքի բակում|0.00     |0.00          |0.00       |

|___|________________________________|_________|______________|___________|

|18.|Պոմպակայան` Ռուբինյանց 12 շենքի |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|19.|Պոմպակայան` Ռուբինյանց 14 շենքի |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|20.|Պոմպակայան` ՈՒլնեցու փող., ուս. |0.00     |0.00          |0.00       |

|   |ավան, 8-րդ մասնաշենքում         |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|21.|Պոմպակայան` Ահարոնյան 7 շենքի   |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|22.|Պոմպակայան` Ահարոնյան 18 շենքի  |0.00     |0.00          |0.00       |

|   |բակում                          |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|23.|Պոմպակայան` Դավիթ Անհաղթի 2     |0.00     |0.00          |0.00       |

|   |շենքի բակում                    |         |              |           |

|___|________________________________|_________|______________|___________|

|   |ընդամենը                        |0.00     |0.00          |0.00       |

|___|________________________________|_________|______________|___________|

|   |Ընդամենը                        |0.00     |0.00          |0.00       |

._________________________________________________________________________.

(ցանկը լրաց. 04.05.06 թիվ 603-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 309-Ն
Որոշում