500.1638.231006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50006354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2006 թվականի N 1638-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթության և մշակույթի ոլորտների մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմատիվների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների փաստացի ծախսերի կարգավորման նպատակով`
i
1. Երևանի քաղաքապետի 2006 թվականի հունվարի 26-ի «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները հաստատելու մասին» N 101-Ն որոշման «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաներ» N 2 հավելվածի «Ջրի մատակարարում և ջրահեռացում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ (համաձայն հավելվածի):
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:
Հավելված
Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006թ. հոկտեմբերի 18-ի
N 1638-Ն որոշմամբ
ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ
1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են`
* կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով` յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,
* հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
* կենդանաբանական այգում` վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
* այլ ՊՈԱԿ-ներում` մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա` տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր` տարվա 1/4 օրերի հաշվով:
2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան: