010.0170.131106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2005 թվականի, ՀՕ-85-Ն, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «միջին,» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած:
i
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
13 նոյեմբերի 2006 թվականի
ՀՕ-170-Ն