040.1703.091206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1703-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման հավելվածի 5-րդ տողի 3-րդ սյունակում «Իջևանի շտապ օգնության ծառայություն» ԱՊ ՓԲԸ (շենք)» բառերը փոխարինել «Իջևանի հիվանդանոց» ՓԲԸ» բառերով, իսկ 4-րդ սյունակում «200» թիվը` «126» թվով.
բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ տողով.
«.___________________________________________________________________.
|5.1|Տավուշի մարզպետարան|«Իջևանի մոր և մանկան կենտրոն» ՓԲԸ|124.6 |
.___________________________________________________________________.»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման բնագրի վերնագրում որոշման համարը տրված է 2040-Ա,
իսկ տեքստում` 2040-Ն