606.0026.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «13»         02           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607059
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 փետրվարի 2007 թվականի N 26-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշման, որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերի և որոշման 1-ին կետի «թեկնածուների ձայների հավասարության» բառերը փոխարինել «հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու» բառերով:
2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
i
ա) 1-ին կետի «թեկնածուների ձայների հավասարության» բառերը փոխարինել «հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու» բառերով.
i
բ) 2-րդ կետի «առավելագույն հավասար ձայներ» բառերը փոխարինել «հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.
i
գ) 3-րդ կետի «հավասար ձայներ» բառերը փոխարինել «հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով: