040.0229.140307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» մարտի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 փետրվարի 2007 թվականի N 229-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 11-րդ կետը «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության մասով` 2007 թվականի հունիսի 1-ից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «գործակալությունների» և «գործակալությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինների» և «մարմինները» բառերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքային զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները` 2007 թվականի հունիսի 1-ից:»:
i
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 22-ի
N 229-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե-|Բյուջետային ծախսերի      |Ցուցանիշների փոփոխությունը             |
|տային  |գործառական դասակարգման   |(ավելացումները նշված են դրական նշանով, |
|ծախսերի|խմբերի և  ենթախմբերի,    |իսկ նվազեցումները` փակագծերում)        |
|գործառա|տնտեսագիտական դասակարգման|_______________________________________|
|կան    |հոդվածների, ֆինանսավորվող| առաջին | առաջին  | ինն ամիս |  տարի   |
|դասա-  |ծրագրերի և  դրանք        |եռամսյակ|կիսամյակ |(աճողական)|(աճողա-  |
|կարգման|իրականացնող մարմինների   |        |(աճողա-  |          |կան)     |
|_______|անվանումները             |        |կան)     |          |         |
|խ |ենթա|                         |        |         |          |         |
|ու|խում|                         |        |         |          |         |
|մ |բը  |                         |        |         |          |         |
|բ |    |                         |        |         |          |         |
|ը |    |                         |        |         |          |         |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|1 | 2  |           3             |   4    |   5     |    6     |    7    |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|  |    |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ         |    -   |   -     |    -     |    -    |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |այդ թվում`               |        |         |          |         |
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|01|    |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ|  4835.8|  10074.9|   10074.9|  10074.9|
|  |    |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ          |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |այդ թվում`               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |01  |Օրենսդիր մարմին, պետական |  4835.8|  10074.9|   10074.9|  10074.9|
|  |    |կառավարում               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |այդ թվում`               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |03. Գործադիր իշխանության,|  4835.8|  10074.9|   10074.9|  10074.9|
|  |    |պետական կառավարման       |        |         |          |         |
|  |    |հանրապետական և           |        |         |          |         |
|  |    |տարածքային կառավարման    |        |         |          |         |
|  |    |մարմինների պահպանում     |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Լոռու մարզպետարան        |  4835.8|  10074.9|   10074.9|  10074.9|
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ|  3720.6|   7751.3|    7751.3|   7751.3|
|  |    |ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ       |        |         |          |         |
|  |    |ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  |        |         |          |         |
|  |    |ԱՇԽԱՏԱՎԱՐՁ               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |պարտադիր սոցիալական      |   798.1|   1662.7|    1662.7|   1662.7|
|  |    |ապահովագրության վճարներ  |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |գրասենյակային ապրանքներ  |    32.5|     67.7|      67.7|     67.7|
|  |    |և  նյութեր               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Գործուղումներ և          |    46.9|     97.8|      97.8|     97.8|
|  |    |ծառայողական              |        |         |          |         |
|  |    |ուղևորություններ         |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Կապի ծառայությունների    |   104.8|    218.4|     218.4|    218.4|
|  |    |վճարներ                  |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Էլեկտրաէներգիայի,        |   120.0|    250.0|     250.0|    250.0|
|  |    |վառելիքի և  ջեռուցման    |        |         |          |         |
|  |    |ծախսեր                   |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Ջրմուղ-կոյուղուց օգտվելու|     5.6|     11.7|      11.7|     11.7|
|  |    |վարձի վճարման ծախսեր     |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Այլ կոմունալ ծախսեր      |     7.3|     15.3|      15.3|     15.3|
|__|____|_________________________|________|_________|__________|_________|
|06|    |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ               |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
|  |    |ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ      |        |         |          |         |
|  |    |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |այդ թվում`               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |04  |Սոցիալական ապահովության  |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
|  |    |միջոցառումներ            |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |այդ թվում`               |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |15. Սոցիալական օգնության |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
|  |    |ծառայությունների         |        |         |          |         |
|  |    |գործունեության           |        |         |          |         |
|  |    |կազմակերպման բնագավառում |        |         |          |         |
|  |    |պետության կողմից համայնքի|        |         |          |         |
|  |    |ղեկավարին պատվիրակված    |        |         |          |         |
|  |    |լիազորությունների        |        |         |          |         |
|  |    |իրականացման ֆինանսավորում|        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |ՀՀ աշխատանքի և           |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
|  |    |սոցիալական հարցերի       |        |         |          |         |
|  |    |նախարարություն           |        |         |          |         |
|  |    |_________________________|________|_________|__________|_________|
|  |    |Ընթացիկ ներքին այլ       |(4835.8)|(10074.9)| (10074.9)|(10074.9)|
|  |    |տրանսֆերտային վճարներ    |        |         |          |         |
._________________________________________________________________________.