Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 772-Ա Ո ...

 

 

041.0059.040210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2010 թվականի N 59-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 772-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 772-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Ա. Աղաբեկյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Մանուկյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Գ. Մալխասյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Է. Բաբայան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.

3) «Մ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Թաշչյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերով.

i

4) «Ա. Թանանյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ» բառերից հետո լրացնել «Մ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2010
N 59-Ա
Որոշում