Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ...

 

 

040.0123.180210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 123-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների ամփոփ նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.

3) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի.

i

2. Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 81,777.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով), որից` 2010 թվականի երկրորդ եռամսյակում` 38,617.2 հազ. դրամ, ինն ամսում` 81,777.6 հազ. դրամ:

(2-րդ կետը փոփ. 01.04.10 թիվ 478-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 11-ի

N 123-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Աշխատանքների նպատակը Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքում քարտեզագրագեոդեզիական աշխատանքների իրականացնում է, 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության, էքսպլիկացիայի կազմումը:

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Կատարվող աշխատանքների անհրաժեշտ բաղադրիչներն են գոյություն ունեցող ելակետային տվյալների հավաքագրումն ու ուսումնասիրությունը, հանութային պլանաբարձունքային հիմքի ստեղծումը, մինչև 1905.00 մ նիշը 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծման նպատակով իրադրության և ռելիեֆի հանութագրումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, նոր առաջացած գույքերի հանութագրումը, աշխարհագրական օբյեկտների սահմանների ճշգրտումն ու հանութագրումը, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, քարտեզների թվայնացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային ու գործառնական նշանակությունների, անշարժ գույքի միավորների ցուցակների, և էքսպլիկացիայի կազմումը:

1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզները պետք է ստեղծվեն թվային միասնական կոորդինատային ու բարձունքային համակարգերում, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում: Կատարվող աշխատանքներն իրենց ճշտությամբ պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հուլիսի 11-ի «1:500, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների իրականացման հրահանգի մասին» N 392-Ն և 2009 թվականի փետրվարի 26-ի «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 51-Ն հրամանների պահանջներին:

Նշված աշխատանքների իրականացման համար պետք է հիմք ընդունել գոյություն ունեցող բոլոր մասշտաբների տեղագրական և կադաստրային հատակագծերը, օդալուսանկարահանման և տիեզերալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերը, հողահատկացման հատակագծերը և այլ գրաֆիկական տվյալներ:

Հանութագրման համար հարկավոր է ստեղծել հանութային խտացման ցանց` խտացնելով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքը ՋիՊիԷս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումների օգնությամբ: ՋիՊիԷս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումներն անհրաժեշտ է իրականացնել արբանյակային դիրքորոշման կայաններով, 1-2 ժամ տևողությամբ` կետերի հեռավորությամբ պայմանավորված:

Հանութային հիմքի կետերի պլանային դիրքի սահմանային սխալանքը պետական գեոդեզիական և գեոդեզիական խտացման ցանցի կետերի նկատմամբ չպետք է գերազանցի հատակագծի մասշտաբի 0.2 մմ-ը:

Հանութագրման ընթացքում պետք է հանութագրել բոլոր շենքերը, շինությունները, հողամասերի սահմանները, ռելիեֆի տարրերը, գծային ենթակառուցվածքները, այդ թվում` ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդման և կապի գծերը, գազատարները, ջրատարները, պոմպակայանները և այլն:

Ռելիեֆը պետք է հանութագրվի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով: Ռելիեֆի հանութագրվող տարրերի պիկետների միջև հեռավորությունը պետք է լինի 20-30 մ, իսկ խտությունը պետք է բավարարի նշված կտրվածքներով ռելիեֆի ավտոմատ գծագրման պահանջները:

Քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84):

Կադաստրային և տեղագրական քարտեզների համադրման, մեկ ընդհանուր քարտեզագրական հիմքի ստեղծման և թարմացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային հատակագծերի հավաքագրում, ուսումնասիրում և մուտքագրում.

2) անհրաժեշտության դեպքում կոորդինատների վերահաշվարկ ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84).

3) տեղագրական և կադաստրային հատակագծերի հիման վրա բնության մեջ փաստացի օգտագործվող և գրանցված իրավունքներին համապատասխան գույքի սահմանների համադրում.

4) համադրված հատակագծերի տպագրում` 1:1000 մասշտաբով.

5) համադրված հատակագծերի վրա իրադրության դաշտային ճշգրտում.

6) ճշգրտված ու թարմացված հատակագծերի թվայնացում և գրասենյակային մշակում.

7) անհրաժեշտ գույքի միավորների ծածկագրում.

8) անհրաժեշտ գույքի միավորների ծածկագրում մակերեսների հաշվարկում և ցուցակների կազմում.

9) հողամասերի սահմանազատում և դասակարգում` ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության.

10) էքսպլիկացիայի կազմում.

11) քարտեզների տպագրում:

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ

 

Աշխատանքների ավարտից հետո պատվիրատուին պետք է հանձնվեն`

1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի տեղագրական և կադաստրային թվային քարտեզների էլեկտրոնային տարբերակը.

2) կադաստրային և տեղագրական հատակագծի թղթային տարբերակը` 1:1000 մասշտաբով, տպագրված` 2 օրինակից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 11-ի

N 123-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |    Աշխատանքի անվանումը       |Չափի   |Ծավալը|Միավորի|Ընդամենը   |

|ը/կ|                              |միավորը|      |արժեքը |(հազ. դրամ)|

|   |                              |       |      |(դրամ) |           |

|___|______________________________|_______|______|_______|___________|

| 1.|Գոյություն ունեցող ելակետային |  հա   | 5400 | 11484 |  62013.6  |

|   |նյութերի հավաքագրում և        |       |      |       |           |

|   |ուսումնասիրություն, հանութային|       |      |       |           |

|   |պլանաբարձունքային հիմքի       |       |      |       |           |

|   |ստեղծում, հիմքի կետերի ՋիՊիԷս |       |      |       |           |

|   |(GPS) դիտարկում, իրադրության  |       |      |       |           |

|   |հանութագրում, ռելիեֆի 0,5 մ,  |       |      |       |           |

|   |մինչև  4օ թեքություններում`   |       |      |       |           |

|   |0,25 մ կտրվածքով հանութագրում |       |      |       |           |

|___|______________________________|_______|______|_______|___________|

| 2.|Դաշտային չափագրման տվյալների  |  հա   | 5400 |  2135 |  11529.0  |

|   |մուտքագրում, ռելիեֆի          |       |      |       |           |

|   |թվայնացում, իրադրության       |       |      |       |           |

|   |տարրերի թվայնացում, բնության  |       |      |       |           |

|   |մեջ փաստացի օգտագործվող և     |       |      |       |           |

|   |գրանցված իրավունքներին        |       |      |       |           |

|   |համապատասխան գույքի սահմանների|       |      |       |           |

|   |համադրում                     |       |      |       |           |

|___|______________________________|_______|______|_______|___________|

| 3.|Անշարժ գույքի միավորների      |  հա   | 5400 |  1525 |   8235.0  |

|   |թվայնացում, ցուցակների        |       |      |       |           |

|   |կազմում, միավորների           |       |      |       |           |

|   |ծածկագրում, մակերեսների       |       |      |       |           |

|   |հաշվարկ, հողերի դասակարգում`  |       |      |       |           |

|   |ըստ նպատակային և  գործառնական |       |      |       |           |

|   |նշանակության, էքսպլիկացիայի   |       |      |       |           |

|   |կազմում, ստեղծված նյութերի    |       |      |       |           |

|   |տպագրում                      |       |      |       |           |

|___|______________________________|_______|______|_______|___________|

|   |Ընդամենը                      |       |      |       |  81777.6  |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 11-ի

N 123-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքի անվանումը  |Չափի     |Նախատեսված աշխատանքների     |Ընդամենը|

|                     |միավորը  |ծավալները և  արժեքները` ըստ |        |

|                     |         |ամիսների                    |        |

|                     |         |____________________________|        |

|                     |         |ապրիլ-  |հունիս-  |օգոստոս- |        |

|                     |         |մայիս   |հուլիս   |սեպտեմբեր|        |

|_____________________|_________|________|_________|_________|________|

|Սևանա  լճի ափամերձ`  |   հա    | 1500.0 | 2100.0  | 1800.0  | 5400.0 |

|մինչև  1905.00 մ     |         |        |         |         |        |

|բացարձակ նիշը տարածքի|         |        |         |         |        |

|1:1000 մասշտաբի      |_________|________|_________|_________|________|

|տեղագրական և         |հազ. դրամ| 22716.0| 31802.4 | 27259.2 | 81777.6|

|կադաստրային          |         |        |         |         |        |

|հատակագծերի կազմում  |         |        |         |         |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 123-Ն
Որոշում