041.0173.090311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2011 թվականի N 173-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 9-ի
N 173-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2005 թվականի հուլիսի 7-ի
N 505-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ա. Գիզիրյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Վ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության գլխավոր մասնագետ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության
արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման վարչության
գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային
տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական
ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Կ. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության ֆինանսաբյուջետային բաժնի պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և
միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ
Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Ղուկասյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Վիրաբյան - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի
վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական
հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»