(ուժը կորցրել է 29.04.00 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
040.0003.311298 /կամ 040.ՀՕՈ-3.311298/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
«Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմանը` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ`
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալից և դրույքաչափերից.
i
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
i
Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:
i
Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
(2-րդ կետի բ ենթակ. խմբ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
(2-րդ կետի գ ենթակ. հանվել է 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնությունը հնարավոր ազդեցություններից պահպանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնապահպանական վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 3, 4, 5 և 6 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
 
31 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕՈ-3
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ ՀՕՈ-3 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ
 
I. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար
վճարի դրույքաչափերը
 
1. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար`
i
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի համար`
 
       անօրգանական փոշի                     -            1,800 դրամ
 
       ածխածնի մանօքսիդ                     -               30 դրամ
 
       ածխաջրածիններ                        -            1,800 դրամ
 
       ամոնյակ                              -            2,250 դրամ
 
       ազոտի օքսիդ                          -            2,250 դրամ
 
       ացետոն                               -              110 դրամ
 
       ացետալդեհիդ                          -            9,000 դրամ
 
       աղաթթու                              -              450 դրամ
 
       ազոտական թթու                        -              600 դրամ
 
       բենզինի գոլորշիներ                   -               60 դրամ
 
       բուտիլացետատ                         -              900 դրամ
 
       բուտադիեն                            -               90 դրամ
 
       բենզոլ                               -              900 դրամ
 
       դիբուտիլային                         -              900 դրամ
 
       էթիլեն                               -               30 դրամ
 
       էթիլսպիրտ                            -               20 դրամ
 
       էթիլացետատ                           -              900 դրամ
 
       խեժային նյութեր                      -            9,000 դրամ
 
       ծծմբաջրածին                          -           18,000 դրամ
 
       ծծմբային անհիդրիդ                    -            1,800 դրամ
 
       ծծմբական թթու                        -              900 դրամ
 
       կապար և  նրա միացությունները         -          300,000 դրամ
 
       կարբիտի փոշի                         -              600 դրամ
 
       կարբամիդի փոշի                       -            1,500 դրամ
 
       կրային փոշի                          -              600 դրամ
 
       կաղապարման փոշի                      -              900 դրամ
 
       մոխիր                                -              900 դրամ
 
       մետաղական սնդիկի գոլորշիներ          -          300,000 դրամ
 
       մուր                                 -            1,800 դրամ
 
       մեթիլմեթակրիլատ                      -            9,000 դրամ
 
       մեթիլսպիրտ                           -              180 դրամ
 
       պղնձի օքսիդ                          -           45,000 դրամ
 
       տոլուոլ                              -              150 դրամ
 
       ցեմենտի փոշի                         -            4,500 դրամ
 
       ուայթ սպիրտ                          -               90 դրամ
 
       քլոր                                 -            3,000 դրամ
 
       քացախաթթու                           -            1,500 դրամ
 
       քլորոպրեն                            -           45,000 դրամ
 
       քլորոֆորմ                            -            3,000 դրամ
 
       քրոմի օքսիդ                          -           60,000 դրամ
 
       քսիլոլ                               -              450 դրամ
 
       քրոմ վեցվալենտ                       -           60,000 դրամ
 
       քացախի անհիդրիդ                      -            3,000 դրամ
 
       օրգանական փոշի                       -            1,800 դրամ
 
       ֆտորային միացություններ              -            9,000 դրամ
 
       մրջնաթթու                            -              450 դրամ
 
       անիլին                               -            3,000 դրամ
 
       ֆորմալդեհիդ                          -           30,000 դրամ
 
       ֆրեոն                                -               10 դրամ
 
       ֆենոլ                                -           30,000 դրամ
 
բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ օգտագործած վառելիքի յուրաքանչյուր տոննայի`
 
       դիզելային                            -             1,560 դրամ
 
       բենզին էթիլացված                     -             2,220 դրամ
 
       բենզին ոչ էթիլացված                  -             1,380 դրամ
 
       սեղմված կամ հեղուկ գազ               -               660 դրամ
 
(1-րդ կետի բ ենթակ. փոփ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ մեքենայի մակնիշի`
 
       ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ                 -             1,350 դրամ
 
       ՎԱԶ 2101, 21011, 2102, 2103, 2106    -             2,250 դրամ
 
           ՎԱԶ  2121                        -             1,560 դրամ
 
   ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի      -             1,620 դրամ
 
    Մոսկվիչ 2136, 2137, 2138, 2140, 412 ԻԼ  -             1,890 դրամ
 
            ԻԺ 21251                        -             2,250 դրամ
 
         ԳԱԶ 24, 2402, 2410                 -             2,340 դրամ
 
            ԳԱԶ  3102                       -             1,890 դրամ
 
            ԳԱԶ  13, 14                     -             3,150 դրամ
 
         ԳԱԶ 52-03, 52-04                   -             4,500 դրամ
 
        ՈՒԱԶ 451 Մ, 452 Գ, 452 ԳՄ           -             2,610 դրամ
 
           ՈՒԱԶ 469, 469 Բ                  -             2,340 դրամ
 
              ՈՒԱԶ 452                      -             2,280 դրամ
 
              ՌԱՖ                           -             2,340 դրամ
 
             ԿԱՎԶ                           -             4,320 դրամ
 
          ՊԱԶ 672, 3201                     -             5,400 դրամ
 
          ԼԱԶ 695 Ն, 697 Բ                  -             7,740 դրամ
 
            ԼԱԶ 4202                        -             2,970 դրամ
 
            ԼԱԶ 699 Բ                       -             9,000 դրամ
 
            ԼԻԱԶ 677                        -             8,640 դրամ
 
            ԵրԱԶ 762                        -             2,610 դրամ
 
            ԶԻԼ 130-76                      -             6,390 դրամ
 
            ԶԻԼ 133 Գ2                      -            10,710 դրամ
 
            ՈՒՐԱԼ 370 Ն                     -             9,900 դրամ
 
          ԿամԱԶ 5320, 53212                 -             4,050 դրամ
 
            ՄԱԶ 5335                        -             3,690 դրամ
 
            ՄԱԶ 53352                       -             4,410 դրամ
 
           ԿրԱԶ 257 Բ1                      -             5,940 դրամ
 
           ԳԱԶ 6601, 6602                   -             5,310 դրամ
 
           ԲելԱԶ 540                        -            15,660 դրամ
 
           ԲելԱԶ 548 Ա                      -            21,600 դրամ
 
           ԲելԱԶ 549                        -            36,810 դրամ
 
         Իկարուս 256, 260, 280, 25058       -            13,500 դրամ
 
           շարժիչավոր լողամիջոցներ          -             1,200 դրամ
 
         այլ ավտոմեքենաներ և  մեխանիզմներ   -            50 x Ձ դրամ
 
սույն ենթակետում Ձ-ն ավտոմեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորությունն է` արտահայտված ձիաուժով:
(1-րդ կետի գ ենթակ. փոփ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1 որոշում)
դ) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` ըստ ավտոմեքենաների տեսակի և բեռնատարողության`
 
Մարդատար`
 
        - թեթև  մարդատար ավտոմեքենաներ      -             2,500 դրամ
 
        - մինչև  12-տեղանոց ավտոբուսներ     -             5,000 դրամ
 
        - 12 և  ավելի տեղանոց ավտոբուսներ   -            10,000 դրամ
 
Բեռնատար
 
        - մինչև  8 տ բեռնատարողությամբ      -             5,000 դրամ
 
        - 8-20 տ բեռնատարողությամբ          -            10,000 դրամ
 
        - 20 և  ավելի տ բեռնատարողությամբ   -            15,000 դրամ
 
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման համար`
 
        կախված նյութեր                      -             5,310 դրամ
 
        ազոտ ամոնիակային                    -             5,120 դրամ
 
            ացետոն                          -           301,000 դրամ
 
        թթվածնի կենսաբանական պահանջը        -            18,416 դրամ
 
            նավթամթերք                      -           204,600 դրամ
 
             պղինձ                          -         1,023,900 դրամ
 
            սուլֆատներ                      -               100 դրամ
 
              ցինկ                          -         1,023,000 դրամ
 
            քլորիդներ                       -                30 դրամ
 
              քրոմ                          -            20,460 դրամ
 
           ընդհանուր ֆոսֆատ                 -        10,023,000 դրամ
 
              ֆտոր                          -            13,640 դրամ
 
           թունաքիմիկատներ                  -            18,150 դրամ
 
             քացախաթթու                     -            16,918 դրամ
 
             ծծմբաթթու                      -            16,918 դրամ
 
       դետերգենտ (լվացող քիմիական նյութեր)  -           102,300 դրամ
 
              աղեր                          -               174 դրամ
 
         ցիան և  ցիան պարունակող նյութեր    -               174 դրամ
 
II. Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված
կարգով տեղադրման համար վճարի դրույքաչափերը
 
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի համար`
 
          առաջին դասի վտանգավորության       -           36,000 դրամ
 
          երկրորդ դասի վտանգավորության      -           18,000 դրամ
 
          երրորդ դասի վտանգավորության       -            3,600 դրամ
 
          չորրորդ դասի վտանգավորության      -            1,200 դրամ
 
ոչ թունավոր և ոչ վտանգավոր
                   թափոններ                 -              600 դրամ
 
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:
 
III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների
i
համար վճարի դրույքաչափերը
 
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
 
 ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային                 3 տոկոս
սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ
 
 կապար պարունակող արտադրանք, ներկեր                  3 տոկոս
 
 լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ                3 տոկոս
(սնդիկային)
 
 տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա)              3 տոկոս
 
 բենզին                                          44 տոկոս, բայց ոչ ավելի,
i
                                                 քան մեկ տոննայի համար 85
                                                 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
 
 նավթ, այլ նավթամթերք                                2 տոկոս
 
 մայթաձյութ                                          2 տոկոս
 
 վառելիքաքսուքային նյութեր                           2 տոկոս
 
 հանքային յուղեր                                     2 տոկոս
 
 էլեկտրոդներ (եռակցման)                            1,5 տոկոս
 
 նավթալին (կարծր)                                  1,5 տոկոս
 
 ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային,             1,5 տոկոս
լիթիումային)
 
 տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ                  1,5 տոկոս
 
 ավտոդողեր                                         0,8 տոկոս
 
 կինո-ֆոտո ժապավեններ                              0,8 տոկոս
 
 ապակյա մանրաթելեր                                 0,8 տոկոս
 
 չմաքրված դատարկ տարողություններ                   0,8 տոկոս
(կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ)
 
 դետերգենտներ (լվացող նյութեր)                     0,5 տոկոս
 
 ֆրեոն պարունակող սարքեր և  ապրանքներ              0,5 տոկոս
(սառնարաններ, դեզոդորանտներ)
 
 պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և                   0,5 տոկոս:
փաթեթներ
 
(III բաժինը խմբ. 15.06.99 թիվ ՀՕՈ-1, փոփ. 30.07.99 թիվ ՀՕՈ-2 որոշումներ)