116.0416.040811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611364
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հուլիսի 2011 թվականի N 416-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր թեմային նվիրված «Համահայկական հինգերորդ խաղեր. 2011թ. օգոստոսի 13-21. Fiftհ Pan Armenian Games. 13-21 Aսgսst 2011» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
i
2. Գործողության մեջ դնել` Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր թեմային նվիրված «Համահայկական հինգերորդ խաղեր. 2011թ. օգոստոսի 13-21. Fiftհ Pan Armenian Games. 13-21 Aսgսst 2011» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
(2-րդ կետը փոփ. 26.09.11 թիվ 567-Ն հրաման)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի հուլիսի 29-ի
թիվ 416-Ն հրամանի
________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում