050.0166.040712
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «04»        07            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012271
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 հունիսի 2012 թվականի թիվ 166-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մայիսի 15-ի «2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սերգեյ Փարաջանով» հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին» թիվ 119-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում հուշադրամի բնութագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«Հուշադրամի բնութագիրը
 
     Անվանական արժեքը             100 դրամ
     Մետաղը և  հարգը              արծաթ, 9250
     Քաշը                         28,28 գ
     Չափը                         28,0 x 40,0 մմ
     Դրամաշուրթը                  հարթ
     Որակը                        պրուֆ
     Տպաքանակը                    մինչև  5555 հատ»:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: