Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 133 ...

 

 

040.1040.200812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում, որոշման, ինչպես նաև որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «կենսապատվաստուկներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պատվաստանյութեր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.

i

3) կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով.

i

4) կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գիտական կենտրոն)» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` գիտական կենտրոն)» բառերով.

i

5) կարգի 8-րդ կետում և ամբողջ տեքստում «դիմորդ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հայտատու» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

6) կարգի 8-րդ կետում`

ա. «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը` նշելով` իրավաբանական անձի դեպքում` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը,

բ) պետական գրանցման ներկայացվող անասնաբուժական դեղամիջոցի անվանումը»,

բ. «դ» ենթակետում «երկրի գրանցման հավաստագրի» բառերը փոխարինել «երկրի պետական իրավասու մարմնի կողմից տրված` գրանցումը հավաստող փաստաթղթի» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել «ժ» ենթակետը.

7) կարգի 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Գիտական կենտրոնը փորձաքննության ավարտից հետո եռօրյա ժամկետում եզրակացությունը ներկայացնում է նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Նախարարությունը եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության արդյունքների մասին տեղեկացնում է հայտատուին:

12. Նախարարությունը, հիմք ընդունելով եզրակացությունը, երկօրյա ժամկետում ընդունում է որոշում անասնաբուժական դեղամիջոցները գրանցելու կամ դրանց գրանցումը մերժելու մասին և տեղեկացնում է հայտատուին:».

8) ուժը կորցրած ճանաչել կարգի 13-րդ կետը.

i

9) կարգի 14-րդ կետը «3 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «կատարվում է գրանցում և» բառերով.

10) ուժը կորցրած ճանաչել կարգի 16-րդ կետը.

i

11) կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով.

«17.1. Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարվա ընթացքում գրանցված և օգտագործման արդյունքում կենդանիների շրջանում բացասական հետևանքներ ու հիվանդությունների բռնկումներ չառաջացրած անասնաբուժական դեղամիջոցները գրանցվում են առանց փորձաքննության:

17.2. Եվրոպական միության անդամ որևէ երկրում, Ռուսաստանի Դաշնությունում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և պետության կողմից իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների համար պահանջվող անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության` դեղամիջոցի ընդհանուր բնութագրի, արտադրող երկրի պետական իրավասու մարմնի կողմից տրված` գրանցումը հավաստող փաստաթղթի, քանակական կազմի` ներառյալ օժանդակ նյութերը և այլ փաստաթղթերը, առկայության դեպքում:

17.3. Որպես օգնություն տրամադրվող կամ աղետների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում ձեռք բերվող կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության: Անասնաբուժական ծառայությունն այդ դեղամիջոցների գրանցման վերաբերյալ առաջարկությունը կամ եզրակացությունը տրամադրում է նախարարությանը` ըստ իրավիճակային անհրաժեշտության:».

i

12) կարգի 19-րդ և 21-րդ կետերում «առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «www.minagro.am պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

13) ուժը կորցրած ճանաչել կարգի 20-րդ կետը.

i

14) կարգի 24-րդ կետի`

i

ա. առաջին պարբերությունից հանել «և հանձնաժողովի» բառերը,

բ. երկրորդ պարբերությունից հանել «գիտական կենտրոնի փորձաքննության հիման վրա և հանձնաժողովի կողմից» բառերը,

գ. «ա» ենթակետից հանել «և հանձնաժողովի» բառերը,

դ. երկրորդ պարբերության «բ» ենթակետը «ՄԷԲ» հապավումից հետո լրացնել «արտադրող և օգտագործող երկրներից» բառերով.

15) ուժը կորցրած ճանաչել կարգի 28-րդ կետը.

i

16) կարգի 30-րդ կետում «հաղորդում առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «www.minagro.am պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2012
N 1040-Ն
Որոշում