050.0197.150812
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «15»        08            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012315
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հուլիսի 2012 թվականի թիվ 197-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը լրացնել 10.1, 10.2 և 10.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և նշանակմանը նախորդող 10 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):
10.2. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, ովքեր`
1) ունեն դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար,
2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,
4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,
5) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 10.1-րդ կետով սահմանված չափանիշներին:
10.3. Սույն կանոնակարգի 10.1 և 10.2 կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 1.1-ի, որը ֆինանսական հաստատությանն է ներկայացվում ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Հայտարարագիր ներկայացնելու պահանջը չի տարածվում բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վրա:»:
2. Հաստատել Հավելված 1.1-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի
2012 թվականի հուլիսի 24-ի
թիվ 197-Ն որոշմամբ
 
Հավելված 1.1
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի
2008 թվականի սեպտեմբերի 9-ի
թիվ 269-Ն որոշման
Հավելված 1-ի
 
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
 
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ
 
._________________________________________________________________________.
|    1. Անձնական տվյալներ                                                 |
|_________________________________________________________________________|
|    1.1. Անունը, ազգանունը, հայրանունը                                   |
|                          ___________________________________________    |
|                                                                         |
|    1.2 Սեռը ______________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը       |
|                                              _______________________    |
|                                                   (օր/ամիս/տարի)        |
|    1.4. Ծննդավայրը _________________________________________________    |
|                                                                         |
|    1.5. Քաղաքացիությունը ___________________________________________    |
|                                                                         |
|    1.6. Անձնագրի համարը և  սերիան, ում կողմից և  երբ է տրված            |
|                                                _____________________    |
|                                                                         |
|    Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) ___________________    |
|                                                                         |
|    1.7. Բնակության վայրը ___________________________________________    |
|                                                                         |
|    1.8. Հեռախոսահամար ____________________                              |
|                                                                         |
|    1.9. Էլեկտրոնային փոստի հասցե _______________________                |
|                                                                         |
|    1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու |
|ժամանակաշրջանը, ինչպես նաև  նախկինում Ձեր ունեցած մյուս անձնագրերի սերիան|
|և  համարը                                                                |
|                                                                         |
|    Անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________    |
|                                                                         |
|    Կրելու ժամանակաշրջանը _______________                                |
|                           (օր/ամիս/տարի)                                |
|                                                                         |
|    Անձնագրի սերիան և  համարը ______________                             |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    2. Պաշտոնը                                                           |
|_________________________________________________________________________|
|    2.1. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնում եք այլ պաշտոն, ապա   |
|նշեք այդ պաշտոնի անվանումը  _________________                            |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    3. «Փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի        |
|ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն         |
|պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 10.1 և  10.2 կետերով նշված հիմքերի    |
|մասին.                                                                   |
|    Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր       |
|_________________________________________________________________________|
|    3.1. Արդյո՞ք Դուք կատարել եք դիտավորյալ            Այո|  |   Ոչ|  |  |
|հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված      .__.     .__.  |
|կարգով մարված կամ հանված չէ «Այո» պատասխանի դեպքում                      |
|ներկայացնել մանրամասները                                                 |
|_________________________________________________________________________|
|                                                                         |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    3.2. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք        Այո|  |   Ոչ|  |  |
|ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային,      .__.     .__.  |
|տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու                        |
|իրավունքից                                                               |
|    «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները                     |
|_________________________________________________________________________|
|                                                                         |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և  ունեք       Այո|  |   Ոչ|  |  |
|չմարված (չներված) պարտավորություններ                      .__.     .__.  |
|    «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները                     |
|_________________________________________________________________________|
|                                                                         |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    3.4. Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների        Այո|  |   Ոչ|  |  |
|իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված      .__.     .__.  |
|եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ                            |
|    «Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները                     |
|_________________________________________________________________________|
|                                                                         |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|    3.5. Կրթություն                                                      |
|    Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել |
|իր ինքնակենսագրությունը (տպագիր և  հայերեն), որտեղ նվազագույնս պետք է    |
|ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը                        |
|_________________________________________________________________________|
|3.5.1 ՈՒսումնական      | | Գտնվելու վայրը | |Հաճախումների   | | Գիտական  |
|հաստատության անվանումը | |                | |ժամանակաշրջանը | | աստիճան  |
|                       | |                | |(---- թ-ից     | |          |
|                       | |                | |մինչև  ----թ.) | |          |
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_______________________| |________________| |_______________| |__________|
|_________________________________________________________________________|
|   3.6. Աշխատանքային գործունեությունը` վերջին 10 տարվա ընթացքում         |
|_________________________________________________________________________|
|Կազմակերպության անվանումը,  |   Աշխատանքի ընդունման և   |   Պաշտոնը      |
|գտնվելու վայրը, հեռախոսը,   |   ազատման ժամկետները      |                |
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|                            |___________________________|                |
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|____________________________|___________________________|________________|
|_________________________________________________________________________|
|   3.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն.                       |
|                                                                         |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|   4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը|
|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստի կամ            |
|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, |
|վարչական և  կարգապահական պատասխանատվության:                              |
|   Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե  |
|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |
._________________________________________________________________________.
 
Ստորագրություն ________________  Ամսաթիվ _______________________
օր/ամիս/տարի