Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊ ...

 

 

040.0245.210499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 1999 թվականի թիվ 245

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի գործունեության կանոնակարգման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Երևանի տրոլեյբուսի N 1», «Երևանի տրոլեյբուսի N 2», «Տրամվայի», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 1», Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2», Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 6», «Երուղևորատրանս» Երևանի ուղևորափոխադրումների», «Երևանի N 2983 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ու «Այգ» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի տնօրինման իրավունքը 1999 թվականի ապրիլի 1-ից վերապահել Երևանի քաղաքապետին:

(1-ին կետը լրաց. 02.07.01 թիվ 589 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության Երևանի Գրիբոյեդովի N 17 հասցեում գտնվող շենքերը և շինությունները հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի և շինությունների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և հողամասի սահմանված կարգով ճշտումն ու վերաձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություններում կատարել գույքագրում և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախկինում գոյացած ֆինանսական վնասների սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.1999
N 245
Որոշում