040.0263.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվականի թիվ 263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 81 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գուգարքի տարածաշրջանի նախկին զինկոմիսարիատի երկհարկանի շենքը հատկացվել է «Վանաձորի N 4 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտների հետագա` սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործման մասին» N 81 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`
ցանկից հանել 8-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից: