Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 39 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 47

 

40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 39 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 49 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 39 արձանագրության «Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի և հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի օրինակելի ձևերին հավանություն տալու մասին» N 49 արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման վերնագիրը «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերից առաջ լրացնել «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.

«3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի նախագծին` համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

i

«2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, համաձայնագրերով կարգավորվող հարաբերությունների առանձնահատկություններից ելնելով, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման ընթացքում առաջացած նոր իրավահարաբերություններն արդյունավետ կարգավորելու նպատակով, պայմանագրերի, համաձայնագրերի օրինակելի ձևերի էական պայմանների պահպանմամբ, կարող են կնքվել այլ պայմաններով պայմանագրեր, համաձայնագրեր:».

i

4) որոշումը լրացնել նոր` NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. նոյեմբերի 22-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

2012 թվականի _____________

քաղ. Թալին Հայաստանի Հանրապետություն

Վաճառողներ` համասեփականատերեր`-________________, հաշվ. Թալինի շրջ. գ. ______, անձ._______տրվ. _____________-ից,______________, հաշվ. Թալինի շրջ. գ. ____________, անձ.________տրվ.________թ. ______-ից,______, հաշվառված Թալինի շրջ.գ.__________, անձ.___________տրվ. ________________թ. _________-ից (այսուհետ` վաճառող և/կամ վաճառողներ):

 

Գնորդ` Հայաստանի Հանրապետություն, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, որի անունից հանդես է գալիս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, լիազոր անձ ________________ -ի (լիազորագիր տրված ___________-ին, գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի կողմից) անձնագիր____________, տրված ___________ թ., ____-ի կողմից, բնակության վայրը`______________, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա.

Կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Վաճառող(ներ)ը վաճառում են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք (այսուհետ` օբյեկտ), որը բաղկացած է______ /__________/ քառ. մ (հա) մակերեսով հողամասից (լոտ-կոդ ____): Օբյեկտի չափագրված հատակագիծը և սեփականության վկայականի պատճենը կցվում են սույն պայմանագրին որպես հավելված 1 և հանդիսանում են վերջինիս անբաժանելի մասը:

1.2 Օբյեկտը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի ___________________ համայնքի վարչական տարածքում:

1.1 Օբյեկտը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին, որը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից__________2012 թ. տրված _________ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով:

1.3 Վաճառողը երաշխավորում է, որ օբյեկտը վաճառված, գրավ դրված, վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ երրորդ անձանց իրավունքներով, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, ինչը հավաստվում է թիվ ՄՏ-_______________________ միասնական տեղեկանքով, տրված` _______ 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից: Օբյեկտի վաճառքի գինը որոշված է կողմերի համաձայնությամբ և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակին և փոխհատուցման սկզբունքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրին:

1.4 Վաճառողները միասին և յուրաքանչյուր վաճառող առանձին սույնով հաստատում և հավաստում են, որ սույն պայմանագրի 1.3 կետում սահմանված անձանցից բացի այլ անձինք չունեն որևէ գույքային իրավունք օբյեկտի նկատմամբ և, որ սույն պայմանագրի կնքման համար որևէ այլ անձանց համաձայնություն չի պահանջվում, իսկ նման պահանջ լինելու դեպքում նշված համաձայնությունը կամ համաձայնությունները համարվում են պատշաճ ստացված:

1.5 Վաճառողները հաստատում և հավաստում են, որ սույն պայմանագրի կնքման օրվա դրությամբ օբյեկտի տիրապետման և օգտագործման հետ կապված որևէ հարկային, կոմունալ և/կամ այլ վճարման որևէ պարտավորություններ չունեն:

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Վաճառողն իրավունք ունի, եթե`

2.1.1 Գնորդը ժամանակին չի վճարել սույն պայմանագրին համապատասխան հանձնված օբյեկտի համար` պահանջել վճարելու օբյեկտի համար նաև տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան:

2.1.2 Գնորդը սույն պայմանագրի խախտմամբ հրաժարվում է օբյեկտն ընդունելուց և դրա համար վճարելուց` իր ընտրությամբ պահանջել վճարելու օբյեկտի համար կամ հրաժարվելու պայմանագիրը կատարելուց:

2.2 Վաճառողը պարտավոր է`

2.2.1 Պայմանագիրը կնքելուց 5 օրվա ընթացքում, հանձնման-ընդունման ակտով գնորդին հանձնել օբյեկտը:

2.2.2 Օբյեկտը հանձնելու հետ միաժամանակ գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերվող փաստաթղթերը:

2.2.3 Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ օբյեկտ:

2.2.4 Մինչև սույն պայմանագրի կատարումը ծագած հիմքով երրորդ անձանց կողմից օբյեկտն առգրավելու դեպքում հատուցել գնորդի վնասները:

2.2.5 Եթե երրորդ անձինք մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքով հայց են հարուցում օբյեկտն առգրավելու մասին, գնորդին մասնակից դարձնել գործի քննությանը:

2.2.6 Գնորդից համապատասխան և հիմնավոր գրավոր պահանջ ստանալու դեպքում` 10 բանկային օրվա ընթացքում փոխհատուցել գնորդի կողմից կատարված ծախսերը կապված վաճառողի կողմից սույն պայմանագրի 1.5-րդ կետով սահմանված պարտավորության խախտման հետ:

2.3 Գնորդն իրավունք ունի`

2.3.1 Հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց, եթե վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված օբյեկտը սույն պայմանագրի 2.2.1 կետում նախատեսված ժամկետում:

2.3.2 Օբյեկտի փաստաթղթերը սույն պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չհանձնելու դեպքում` լուծել պայմանագիրը:

2.3.3 Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 1-ին կետին չհամապատասխանող օբյեկտ, պահանջել հանձնելու համապատասխան օբյեկտը կամ հրաժարվել հանձնված օբյեկտից կամ դրա համար վճարելուց, իսկ եթե օբյեկտի համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

2.3.4 Պահանջել վաճառողին փոխհատուցելու իր կողմից կատարված ծախսերը` կապված վաճառողի կողմից սույն պայմանագրի 1.5-րդ կետով սահմանված պարտավորության խախտման հետ:

2.4 Գնորդը պարտավոր է`

2.4.1 Օբյեկտի նկատմամբ իրավունքը գրանցել համապատասխան լիազոր մարմնում սույն պայմանագրի նոտարական վավերացումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում.

2.4.2 Վճարել օբյեկտի արժեքը սույն պայմանագրի 3-րդ կետում նախատեսված կարգով, ժամկետներում և գումարի չափով:

2.4.3 Վաճառողից օբյեկտն ընդունել հանձնման-ընդունման ակտով:

3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

3.1 Վաճառողները վաճառում են, իսկ գնորդը գնում է օբյեկտը_____________ /_____________/ՀՀ դրամով (այսուհետ` գին), որը վաճառողները պետք է ստանան սույն պայմանագրով սահմանված կարգով: Օբյեկտի համար վճարվող գինը վճարվում է առանց պահումների կամ մասհանումների, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով: Օբյեկտի օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է գնորդը:

3.2 Սույնով վաճառողները հաստատում և հավաստում են, որ համաձայն են սույն պայմանագրի 3.1-ին կետում սահմանված գնին, իսկ նշված գնի գումարի բաժանումը վաճառողների միջև վերջիններիս կողմից համաձայնեցված է, ընդ որում չափի և/կամ ստացման եղանակի մասով վաճառողները կամ որևէ վաճառող որևէ պահանջ կամ բողոք գնորդի նկատմամբ չունի: Գնորդի կողմից սույն պայմանագրի 3.3-րդ կետով սահմանված կարգով գնի վճարումը համարվում է գնի պատշաճ վճարում բոլոր վաճառողներին/համասեփականատերերին:

3.3 Գնորդը պայմանագիրը կնքելու պահից ոչ ուշ, քան 10 բանկային օրվա ընթացքում վաճառողի ստորև նշված հաշվարկային հաշվին միանվագ փոխանցում է օբյեկտի վաճառքի գնի գումարը:

......................

հ/հ.......................

.............. բանկ

3.4 Պայմանագիրը կնքելու և գրանցելու հետ կապված բոլոր ծախսերի համար վճարում է գնորդը:

4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

4.1 Օբյեկտի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է լիազոր պետական մարմնում այդ իրավունքի գրանցման պահից:

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն պայմանագրով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

5.2 Կողմերի` սույն պայմանագրով սահմանված պատասխանատվության դրույթներն ուժի մեջ են մտնում անժամկետ:

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների կատարումը, բացառությամբ սույն պայմանագրի 1.4 և 1.5 կետերի, 2.2.6 և 2.3.4 ենթակետերի, 5.1, 5.2 և 6.1 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում անժամկետ:

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այսպիսիք են համարվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավիճակները:

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1 Սույն պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կամ լուծումը կատարվում են կողմերի գրավոր համաձայնությամբ:

8.2 Վաճառողները սույն պայմանագրով տալիս են իրենց համաձայնությունը գնորդին` սույն պայմանագրի 3.1-ին կետում նշված գնից իրենց հասանելիք մասը փոխանցելու օբյեկտի համասեփականատեր ___________________ բանկային հաշվեհամարին և գնորդի նշված կետով սահմանված պարտավորությունը համարվում է կատարված բոլոր համասեփականատերերի նկատմամբ: Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

8.3 Սույն պայմանագիրը նոտարի կողմից բարձրաձայն ընթերցվել է կողմերին և պարզաբանվել գործող օրենսդրության նորմերը:

8.4 Սույն պայմանագիրը ենթակա է գրանցման 30 աշխատանքային օրվա ընթացքում ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանումում:

9. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՂՆԵՐ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ`

 

ԳՆՈՐԴ

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

կապի նախարարություն

Գործակալ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք

ներդրումային ծրագիր իրականացնող

կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Լիազոր անձ`______________________________________

Հասցե` Երևան 0010, Նալբանդյան 28

Արարատբանկ ԲԲԸ

հ/հ-15100 0901786 0100 ՀՀ դրամ

ՀՎՀՀ02708921»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. նոյեմբերի 22-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ _____________ ԼՈՏ-ԿՈԴ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    __________________                         ____________________

       կնքման վայրը                               կնքման ամսաթիվը

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի ____ և ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված N ___ որոշման պահանջներով` կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սահմանումներ

1.1 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` անշարժ գույքը, որը կազմված է _________ մարզ,________ համայնքում գտնվող ____________ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ _________) մասը կազմող _________ք.մ մակերեսով հողակտորը, որը ենթակա է օտարման:

1.2 ԱԵԱ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված N ___ որոշման ազդեցության ենթարկված անձինք, որոնք նշված են սույն կետում`

 

._____________________________________________________________.

|անուն, ազգանուն/ |Ծննդյան թիվ, անձնագրային  |ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ   |

|անվանում         |տվյալներ/ պետական գրանցման|նկատմամբ        |

|                 |վկայական                  |իրավունքի տեսակը|

|_________________|__________________________|________________|

|                 |                          |                |

|_________________|__________________________|________________|

|                 |                          |                |

._____________________________________________________________.

 

1.3 ԱԵԱ-ների ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

._________________________________________________________.

|ստացողի անուն,     |բանկային վավերապայմաններ|ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ|

|ազգանուն/ անվանում |                        |համապատասխան|

|                   |                        |բաժին       |

|___________________|________________________|____________|

|                   |                        |        դրամ|

|___________________|________________________|____________|

|                   |                        |        դրամ|

._________________________________________________________.

 

1.4 ՁԵՌՔԲԵՐՈՂ` Հայաստանի Հանրապետություն

1.5 ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ ԱԵԱ-ին համաձայն

ՀՀ կառավարության ____ որոշման տրվող լրացուցիչ փոխհատուցում:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է հատուցում հետևյալի համար.

 

.______________________________________________________________.

|ա.|Հողօգտագործում                                     |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|բ.|Բերք                                               |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|գ.|Ծառեր                                              |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|դ.|Ձեռնարկատեր/անհատ ձեռնարկատեր                      |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ե.|Մշտական աշխատողներ/աշխատակիցներ                    |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|զ.|Օժանդակություն էական ազդեցությունների դեպքում      |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|է.|Օժանդակություն վերաբնակեցման դեպքում               |       |

|  |տեղափոխության դեպքում                              |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ը.|Օժանդակություն խոցելի անձանց                       |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|թ.|Ժամանակավոր ազդեցություն                           |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ժ.|ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն|   դրամ|

.______________________________________________________________.

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ընդհանուր գումարը կազմում է _____________ ՀՀ դրամ:

2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2.1 Սույնով ՁԵՌՔԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱԵԱ-ին ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը, սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված բանկային հաշիվներին` նշված համապատասխան բաժիններով` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ պայմանագիրը կնքելու օրվանից__ բանկային օրվա ընթացքում:

2.2 Սույնով ԱԵԱ-ն հաստատում է, որ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱԵԱ-ին հասանելիք բոլոր տեսակի հատուցումները ամբողջությամբ և, որ համաձայն է սույն համաձայնագրի կետ 1.5-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ և չունի դրա նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:

2.3 ԱԵԱ-ն հաստատում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի ստացողները և նրանց բաժինները որոշված են իր կողմից:

3. ԱԵԱ-ի երաշխիքները.

3.1 ԱԵԱ-ն երաշխավորում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված անձանցից բացի չկան որևէ այլ անձինք, որոնք ունեն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ կամ դրամի մասն ստանալու իրավունք:

3.2 ԱԵԱ-ն պատասխանատվություն է կրում իր կողմից տրված կեղծ երաշխիքների համար և պարտավորվում է փոխհատուցել ՁԵՌՔԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔԲԵՐՈՂԸ ԱԵԱ-ի կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը

4.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.2. Սույն համաձայնագիրը կազմված է __ (___) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱԵԱ-ին և ՁԵՌՔԲԵՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ:

5. Կողմերի վավերապայմանները

________________________________

__________________________________

6. Կողմերի ստորագրությունները

6.1 ՁԵՌՔԲԵՐՈՂԻ անունից`

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՁԵՌՔԲԵՐՈՂԻ անունից համաձայն գործակալության համաձայնագրի և իր կանոնադրության: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս ____________________-ը

_______________________

ստորագրությունը

6.2 ԱԵԱ`

_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի

/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը/

_______________________

ստորագրությունը

_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի

/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը /

_______________________»:

ստորագրությունը

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2012
N 47
Արձանագրային որոշում