Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 937-Ն ...

 

 

040.0314.080413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2013 թվականի N 314-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման և կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշմամբ հաստատված` ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը «20______ թվականի ընթացքում» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից 20______ թվականի հուլիսի 1-ից 20_______ թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում)» բառերով.

2) որոշմամբ հաստատված` ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևի լրացման ուղեցույցի`

i

ա. 1-ին կետը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար)» բառերով,

i

բ. 4-րդ կետի 9-րդ ենթակետը «եռամսյակը» բառից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների դեպքում` համապատասխան տարին և եռամսյակը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2013
N 314-Ն
Որոշում