Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈ ...

 

 

040.0423.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 423

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1999 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերով նախատեսված միջոցների հաշվին իրականացվելիք շինարարական աշխատանքների պատվերի տեղադրման նպատակով անցկացված մրցույթների արդյունքում տնտեսված միջոցների հաշվին լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման հավելվածներում ճշտումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշման N 3 հավելվածի 08 խմբի (Բնակարանային կոմունալ տնտեսություն) 03 ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

 

    «գ) Բնակարանային շինարարություն                 40,0 մլն դրամ

        ՀՀ Արարատի մարզպետարան                      40,0 մլն դրամ

           այդ թվում`

        Արարատ քաղաքի N 37 բ/շ շինարարություն       40,0 մլն դրամ»:

 

Այդ կապակցությամբ N 3 հավելվածի 08 խմբի (Բնակարանային կոմունալ տնտեսություն) 03 ենթախմբի «Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանային ջրամատակարարման բարելավում» տողով նախատեսված գումարը կրճատել 40,0 մլն դրամով:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 423
Որոշում