040.0650.280616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2016 թվականի N 650-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մի մասը հետ վերցնելու և այն Ռուս-հայկական համալսարանում ներդնելու մասին» N 1402-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «2013-2016 թվականներին» բառերը փոխարինել «2013-2019 թվականներին» բառերով, իսկ «384 մլն» բառերը` «384.5 մլն» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 23-ի
N 650-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 29-ի
N 1402-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|Տարեթիվը |2013թ.|2014թ.|2015թ.|2016թ.|2017թ.|2018թ.|2019թ.|Ընդամենը|
|___________|______|______|______|______|______|______|______|________|
|Գումարը |80 |80 |24.5 |10 |50 |70 |70 |384.5 |
|(մլն դրամ) | | | | | | | | |
._____________________________________________________________________.
«: