040.0002.070100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«7» հունվարի 1999 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 հունվարի 2000 թվական N 2
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 273 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի Զարինջա գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 7-ից: