040.0852.030818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 օգոստոսի 2018 թվականի N 852-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ ու 144-րդ հոդվածների դրույթները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
      i 
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ծառայությանը» բառից հետո լրացնել «, իսկ մաքսային մարմնի հայցի հիմքով կայացված` գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին» բառերով.
      i 
2) 9-րդ կետը «ծառայությունը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
      i 
3) 10-րդ կետը «ծառայությանը», «ծառայությունում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերի համապատասխան հոլովաձևերով.
      i 
4) 12-րդ կետը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ