Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՍՏԵՐ ՌԻԹԵՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՍՏԵՐ ՌԻԹԵՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵ ...

 

 

ԻՐՏԵԿ ԻՐՏԵԿ - Առևտրային գաղտնիք պարունակող որոշ տվյալներ բաց են թողնված:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2022 թվականի թիվ 109-Ա

 

«ՄԱՍՏԵՐ ՌԻԹԵՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2022 թվականի մարտի 22-ի նիստում, քննարկելով «Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Վարույթի ընթացքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 8-ին ««Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 48-Ա որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 48-Ա որոշում) հարուցել է վարույթ (այսուհետ նաև` Վարույթ):

Հանձնաժողովը 2022 թվականի մարտի 1-ին կայացրել է «Թիվ ՀԳ-00052/22 վարույթով պատասխանող «Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարելու և արագացված վարույթ կիրառելու մասին» թիվ 86-Ա որոշումը:

 

2. Վարույթի հարուցման առիթի և հիմքի հակիրճ նկարագրությունը.

Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 27-ի «Արտաքին դիտում իրականացնելու մասին» թիվ 13-Ա հրամանի հիման վրա «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում իրականացվել է արտաքին դիտում, որի արդյունքում արձանագրվել է, որ «Mexx Armenia» անվանումով էջում արված տարբեր հրապարակումներում, ինչպես նաև նշված ֆեյսբուքյան էջի ետնանկարում, առկա են «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» գրությամբ պատկերներ, միաժամանակ «Mexx Armenia» անվանումով Ֆեյսբուքյան էջի ետնանկարին կից առկա է նաև «Բացառիկ ՄԵԾ զեղչեր Mexx-ում: 50% զեղչ` հագուստի ԱՄԲՈՂՋ տեսականու համար: Միայն բաճկոնների և վերարկուների համար կգործի 20-50% զեղչ» բովանդակությամբ գրություն:

Հանձնաժողովը Վարույթը հարուցել է «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում զեղչերի վերաբերյալ գովազդի ներկայացմամբ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առկայության հիմքով:

 

3. Ընկերության դիրքորոշումը.

Ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել գրություն` հայտնելով, որ Ընկերությունը գովազդ տարածում է ինստագրամյան «mexxarmenia» և ֆեյսբուքյան «Mexx Armenia» էջերի, ինչպես նաև խանութի գլխավոր դիմապակուն փակցված հայտարարությունների միջոցով: Հանձնաժողովի կողմից դիտանցում իրականացնելու օրը խանութի դիմապակուն փակցված է եղել հետևյալ հայտարարությունը` «20-70% զեղչ», ինչը համապատասխանել է իրականությանը, քանի որ խանութում առկա ողջ տեսականին զեղչված է եղել տարբեր տոկոսներով` սկսած 20 տոկոսից մինչև 70 տոկոս: Նույն օրը Ընկերության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում եղել են հետևյալ գովազդները «50% զեղչ` հագուստի ԱՄԲՈՂՋ տեսականու համար», «միայն բաճկոնների և վերարկուների համար կգործի 20-50% զեղչ»: Դիտանցման շրջանակներում արված լուսանկարներից մեկում երևում է սեղան, որտեղ դրված է «մինչև 20% զեղչ» ցուցանակ, քանի որ սեղանի վրա եղել են աքսեսուարներ` ձեռնոցներ, գլխարկներ, սպորտային կոշիկներ, որոնք զեղչված էին մինչև 20% (իսկ աքսեսուարները չեն դիտարկվում որպես հագուստի մաս): Մեկ այլ լուսանկարում բաճկոնը զեղչված է 22%-ով, սակայն բաճկոնների մնացած տեսականին զեղչված էր 20-50%-ով, ինչը համապատասխանում է գովազդին: Հաջորդ լուսանկարում ներկայացված է հագուստի տեսականիով սեղան, որտեղ դրված է 50% զեղչի ցուցանակ, ինչը նույնպես համապատասխանում է գովազդին: Մյուս երկու լուսանկարներում երևում են հագուստի 70%-ով զեղչված կախիչ և 60%-70%-ով զեղչված սեղան, ինչի մասին խանութի դիմապակու վրա առկա է գովազդ` մինչև 70% զեղչի մասին: Մյուս լուսանկարում ֆիքսված է զեղչված գոտի, որը զեղչված է 30.5%-ի չափով, մեկ այլ լուսանկարում երևում է «50 տոկոս նշված տեսականու վրա» ցուցանակով կոշիկների սեղան, ինչը համապատասխանում է դիմապակուն փակցված գովազդին: 2021 թվականի դեկտեմբեր ամսից խանութում սկսել են գործել մեծ զեղչեր 20%-70%-ի չափով, ինչը մասամբ շարունակվել է ամանորյա տոներից հետո, սակայն ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին եղել են հավելյալ զեղչեր որոշ տեսականու վրա, ինչը դուրս է եկել երկուշաբթի օրվանից:

Ընկերությունը հայտնել է նաև, որ գովազդում առկա որոշակի անհամապատասխանությունը շտկվել է փետրվարի 3-ին, տեղադրվել է հետևյալ գովազդը` «50% զեղչ ԼԱՅՆ տեսականու համար»` ներկայացնելով գովազդի հասանելիությունն ապահովող ինտերնետային հղումը (https://www. facebook.com /232050680172844/posts/5038944902816707/)` միաժամանակ խնդրելով Ընկերության նկատմամբ կիրառել արագացված վարույթ և ընդունել Ընկերության համագործակցությունը:

 

4. Հանձնաժողովի կողմից պահանջված և ստացված փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը.

1. Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 27-ի «Արտաքին դիտում իրականացնելու մասին» թիվ 13-Ա հրամանի հիման վրա «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում իրականացվել է արտաքին դիտում, որի արդյունքում կազմվել է «Արտաքին դիտում իրականացնելու մասին» թիվ 13 արձանագրությունը (այսուհետ նաև` թիվ 13 արձանագրություն):

 

Թիվ 13 արձանագրության համաձայն` «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան գլխավոր էջում նշված է 50% զեղչ ամբողջ տեսականու համար: Էջի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ 50% զեղչը գործում է միայն հագուստի տեսականու համար, իսկ բաճկոնների և վերարկուների համար գործում է 20-50% զեղչ (այսուհետ նաև` Գովազդ):

 

2. Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի հունվարի 27-ի «Դիտանցում իրականացնելու մասին» թիվ 14-Ա հրամանի հիման վրա Ընկերությանը պատկանող` ք. Երևան, Աբովյան 26 հասցեում գործող «Mexx Armenia» խանութ-սրահում իրականացվել է դիտանցում, որի արդյունքում կազմվել է «Դիտանցման արդյունքների վերաբերյալ» թիվ 14 արձանագրությունը (այսուհետ նաև` թիվ 14 արձանագրությունը):

 

Թիվ 14 արձանագրության համաձայն` «Mexx Armenia» խանութ-սրահի զեղչերը գործում էին հետևյալ կերպ` հագուստի վրա 20-70% զեղչ, կոշիկների վրա 30-50% զեղչ, աքսեսուարների վրա 20-50% զեղչ, իսկ բաճկոնների և վերարկուների վրա գործում էր 30-50%:

 

3. Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ ԳԳ-273 գրությամբ (այսուհետ նաև` Գրություն) Ընկերությունից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել թիվ 48-Ա որոշման մեջ նշված գովազդի գովազդման եղանակները և սկզբնաժամկետները` կցելով յուրաքանչյուր գովազդի օրինակը կամ նշելով հասանելիությունն ապահովող ինտերնետային հղումը:

Ընկերությունը, ի պատասխան Գրության, 2022 թվականի փետրվարի 18-ին հայտնել է, որ Գովազդը տարածում է ինստագրամյան և ֆեյսբուքյան «Mexx Armenia» անվանումով էջերի միջոցով: Միաժամանակ Ընկերությունը ներկայացրել է

ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր գովազդի հասանելիությունն ապահովող ինտերնետային հղումը` նշելով դրանց սկզբնաժամկետները:

 

4. Հանձնաժողովի նախագահի` 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ ԳԳ-278 գրությամբ Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ-ին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն Ընկերության 2020 և 2021 թվականների տարեկան հասույթի չափերի վերաբերյալ` ըստ տարիների և Ընկերության կողմից 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ` նշելով ապրանքի տվյալները (անվանում, տեսակ և այլն):

 

ՊԵԿ-ը 2022 թվականի փետրվարի 14-ին Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն` Ընկերության 2020 թվականի տարեկան հասույթի չափը

կազմել է                 ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի տարեկան հասույթի չափը

                   ՀՀ դրամ:

 

Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված Ընկերության գործարքների վերաբերյալ տեղեկատվության համաձայն`

 

5. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները.

 

1. «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում հրապարակված է «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» բովանդակությամբ և «50% զեղչ` հագուստի ԱՄԲՈՂՋ տեսականու համար: Միայն բաճկոնների և վերարկուների համար կգործի 20-50% զեղչ» բովանդակությամբ գովազդներ:

 

2. Թիվ 14 արձանագրության համաձայն` «Mexx Armenia» խանութ-սրահի զեղչերը գործում էին հետևյալ կերպ` հագուստի վրա 20-70% զեղչ, կոշիկների վրա 30-50% զեղչ, աքսեսուարների վրա 20-50% զեղչ, իսկ բաճկոնների և վերարկուների վրա գործում էր 30-50%:

 

3. Ընկերության կողմից Գովազդում առաջարկվող զեղչը տևել է

 

4. ՊԵԿ-ի կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնների միջոցով իրականացված Ընկերության գործարքների վերաբերյալ տեղեկատվության համաձայն`

 

5. Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացրել իրավախախտման հետևանքները: Մասնավորապես, Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 3-ին «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» բովանդակությամբ գովազդի փոխարեն տեղադրել է «50% զեղչ ԼԱՅՆ տեսականու համար» բովանդակությամբ գովազդը (https://www.facebook.com/232050680172844/posts/5038944902816707/):

6. Հանձնաժողովը 2022 թվականի մարտի 1-ի թիվ 86-Ա որոշմամբ բավարարել է Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը և կիրառել արագացված վարույթ:

7. Ընկերության 2021 թվականի տարեկան հասույթի չափը կազմել է ՀՀ դրամ:

 

6. Վարույթի փաստական հանգամանքների և վերաբերելի իրավական նորմերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգում է հետևյալին.

1) Ընկերության կողմից իրավախախտում կատարված լինելու հարցի կապակցությամբ.

 

i

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողն իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

 

i

Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

 

i

Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի` ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

 

Հանձնաժողովի կողմից 2022 թվականի փետրվարի 8-ին թիվ 48-Ա որոշմամբ հարուցվել է Վարույթ այն հիմքով, որ Ընկերության կողմից «Facebook» («Ֆեյսբուք») սոցիալական ցանցի` «Mexx Armenia» անվանումով էջում արված տարբեր հրապարակումներում, ինչպես նաև նշված ֆեյսբուքյան էջի ետնանկարում առկա են «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» գրությամբ պատկերներ և «50% զեղչ` հագուստի ԱՄԲՈՂՋ տեսականու համար: Միայն բաճկոնների և վերարկուների համար կգործի 20-50% զեղչ» բովանդակությամբ գրություն, սակայն դիտանցման արդյունքներով պարզ է դարձել, որ գործող զեղչերը «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում հայտարարված զեղչերի հետ ունեն անհամապատասխանություններ, իսկ որոշ դեպքերում գործնականում ավելի քիչ են, քան ներկայացված են: Մասնավորապես Ընկերության կողմից բաճկոնների և վերարկուների համար սահմանված առանձին բացառությունից բացի 50%-ից ցածր զեղչ է սահմանված հագուստի նաև այլ տեսակների համար:

 

Վարույթի ընթացքում ՊԵԿ-ից ձեռքբերված տեղեկատվության համաձայն` Ընկերության կողմից հրապարակված «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» բովանդակությամբ գովազդի շրջանակներում`

ժամանակահատվածում Ընկերությունն իրացրել է         ապրանք, որից զեղչվել է

      : Ընդ որում, զեղչված     ապրանքից միայն         է 50 տոկոսի չափով

զեղչվել, իսկ մնացած       ապրանքները զեղչվել են 50 տոկոսից ցածր տոկոսով:

 

Ընկերությունը 2022 թվականի փետրվարի 23-ին Հանձնաժողով է ներկայացրել արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն, որով Ընկերությունն ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և վերացրել է իրավախախտումը` 2022 թվականի փետրվարի 3-ին «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» բովանդակությամբ գովազդի փոխարեն տեղադրելով «50% զեղչ ԼԱՅՆ տեսականու համար» բովանդակությամբ գովազդ:

 

Հանձնաժողովը 2022 թվականի մարտի 1-ի թիվ 86-Ա որոշմամբ բավարարել է Ընկերության միջնորդությունը և կիրառել է արագացված վարույթ:

 

Հաշվի առնելով վերոգրյալը` Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության կողմից «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» գովազդ հրապարակելն այն դեպքում, երբ «Mexx Armenia» խանութ-սրահում վաճառքում առկա ապրանքները չեն զեղչվում կամ զեղչվում են 50%-ից ցածր տոկոսով, համարվում է մոլորեցման առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք` պատասխանատվության միջոցի կիրառում:

 

2) Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի կապակցությամբ.

 

i

Օրենքի 92-րդ հոդվածի համաձայն` տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

 

i

Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

 

i

Օրենքի 93-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի նկատմամբ սույն հոդվածում նախատեսված տոկոսը:

 

i

Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

 

i

Օրենքի 88-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

 

i

Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 395-Ն որոշմամբ (այսուհետ նաև` թիվ 395-Ն որոշում) սահմանված պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանության (այսուհետ նաև` Մեթոդաբանություն) 12-րդ կետի համաձայն` տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

 

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

 

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

 

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը:

 

i

Մեթոդաբանության 13-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է Տ = Բ + Բ x (Ծ - Մ) բանաձևով, որտեղ` Տ-ն տուգանքի չափն է, Բ-ն տուգանքի բազային գումարն է, Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է, Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է:

 

Բազային գումարի հաշվարկը.

 

i

Մեթոդաբանության 7-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն` անբարեխիղճ մրցակցությունը ըստ բնույթի մրցակցային իրավախախտում է:

 

i

Մեթոդաբանության 14-րդ կետի համաձայն` մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով` Բ = Հ x Խ x Ժ բանաձևով, որտեղ` Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում, Հ-ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է, Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է, Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

 

Ապրանքի իրացումից ստացված հասույթ.

Ապրանքի իրացումից ստացված հասույթի չափը որոշելիս հիմք է ընդունվում Մեթոդաբանության 17-րդ կետը: Տվյալ պարագայում Ընկերության կողմից

«Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» բովանդակությամբ գովազդ, մինչդեռ «Mexx Armenia» խանութ-սրահում վաճառքում առկա ապրանքները հիմնականում չեն զեղչվում կամ զեղչվում են 50%-ից ցածր տոկոսով: Այսինքն, իրավախախտման մեջ ներգրավված ապրանքները և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքներ են հանդիսանում Ընկերության կողմից իրացվող ապրանքների ամբողջ տեսականին: Հաշվի առնելով վերը նշվածը Հանձնաժողովն ապրանքների իրացումից ստացված հասույթ է համարում Ընկերության

 

Իրավախախտման ծանրության խումբը.

i

Հիմք ընդունելով Մեթոդաբանության 20-րդ կետի 3-րդ ենթակետը` սույն գործով ծանրության խումբը պետք է հաշվարկել 2.5 տոկոս դրույքաչափով:

 

Իրավախախտման տևողությունը.

i

Իրավախախտման տևողությունը հաշվարկելիս հիմք են ընդունվում Մեթոդաբանության 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերը: Սույն գործով Ընկերության կողմից իրավախախտում կատարվելու սկզբնաժամկետ է համարվում

 

Վերոնշյալից բխում է, որ տուգանքի բազային գումարը կազմում է ՀՀ դրամ` ըստ հետևյալ հաշվարկի.

 

    Բ= Հ x Խ x Ժ=                = 2 860 518 ՀՀ դրամ:

 

Պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքներ.

 

i

Մեթոդաբանության 31-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը դիտարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքները և վարչական ակտում արտացոլում միայն այն հանգամանքները, որոնք հաստատվել են համապատասխան վարույթի ընթացքում:

 

i

Մեթոդաբանության 32-րդ կետի համաձայն` մեղմացնող հանգամանքի առկայության ապացուցման բեռը կրում է վարույթով պատասխանողը:

 

Սույն գործով պատասխանատվությունը ծանրացնող որևէ հանգամանք Հանձնաժողովի կողմից չի հաստատվել:

 

Ընկերության կողմից Վարույթով որպես մեղմացնող ներկայացված հանգամանքների վերաբերյալ Հանձնաժողովը գտնում է, որ նշված հանգամանքներից Վարույթով մեղմացնող է համարվում միայն իրավախախտման փաստն ընդունելը, ինչի հետևանքով Հանձնաժողովը կիրառել է արագացված վարույթ, իսկ նշված մնացած հանգամանքների մեղմացնող լինելու վերաբերյալ որևէ ապացույց կամ հիմք Ընկերությունը Հանձնաժողովին չի ներկայացրել, և Հանձնաժողովը Վարույթի շրջանակներում չի հայտնաբերել, ուստի այդ հանգամանքները Վարույթով չեն հաստատվել:

 

Տուգանքի հաշվարկը.

 

Վերոշարադրյալից հետևում է, որ տուգանքի չափը կազմում է 2 860 518 ՀՀ դրամ` համաձայն հետևյալ հաշվարկի.

Տ= Բ + Բ x (Ծ - Մ) = 2 860 518 + 2 860 518 x (0%-0%) = 2 860 518 ՀՀ դրամ:

 

i

Մեթոդաբանության 37-րդ կետի համաձայն` արագացված վարույթի կիրառման արդյունքում Հանձնաժողովը նշանակում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի գումարի մեկ երկրորդը:

 

Այսինքն, Ընկերության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է 1 430 259 ՀՀ դրամ:

 

3) Ընկերությանը հանձնարարություն տալու հարցի կապակցությամբ.

 

i

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը (...) սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության` հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն:

 

Տվյալ դեպքում Ընկերությունը Վարույթի շրջանակներում ընդունել է Վարույթով իրեն վերագրվող իրավախախտման փաստը և շտկել այն, հետևաբար հանձնարարություն տալու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հիմք ընդունելով Հանձնաժողովի թիվ 395-Ն որոշումը, Հանձնաժողովն արձանագրում է, որ Ընկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել 1 430 259 (մեկ միլիոն չորս հարյուր երեսուն հազար երկու հարյուր հիսունինը) ՀՀ դրամի չափով տուգանք:

 

7. Եզրափակիչ մաս.

i

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Հանձնաժողովը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Mexx Armenia» անվանումով ֆեյսբուքյան էջում «50% ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ» գովազդ հրապարակելն այն դեպքում, երբ «Mexx Armenia» խանութ-սրահում վաճառքում առկա ապրանքները չեն զեղչվում կամ զեղչվում են 50%-ից ցածր տոկոսով, որակել որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` Օրենքի խախտում):

 

2. Օրենքի խախտման համար «Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 1 430 259 (մեկ միլիոն չորս հարյուր երեսուն հազար երկու հարյուր հիսունինը) ՀՀ դրամի չափով տուգանք:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Մաստեր Ռիթեյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:

 

4. Սույն որոշման 2-րդ կետով նշանակված տուգանքը մինչև սույն որոշման անբողոքարկելի դառնալը չվճարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

6. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2022 թ. մարտի 22

Երևան

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
22.03.2022
N 109-Ա
Որոշում