04.08.2018 - 06.01.2019
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2003 թվականի N 347-Ն
«ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Սույն որոշումը խմբ. 06.07.07 թիվ 823-Ն որոշում)
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
2003 թ. ապրիլի 9 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:
i
3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում թերապևտի, մաշկավեներաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաև կատարվում են հետազոտություններ տուբերկուլյոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, հեպատիտ Բ-ի, հելմինթների, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժ-կանխարգելիչ կազմակերպություններում նշված զննության կամ հետազոտություններից որևէ մեկն իրականացնելու անհնարինության կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում դրանք կատարվում են համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով:↩
(3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) պարտավոր է`
1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,
2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,
3) անհրաժեշտության դեպքում բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) տալիս է ուղեգիր` բժշկական հետազոտությունների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար,
4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:
5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`
1) մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում` սեռական օրգանները (կանանց դեպքում` հայելիով),
2) շոշափել ավշային հանգույցները,
3) նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից` քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում` ուղիղ աղիից` գոնոկոկերի, տրիխոմոնադի և այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար,
4) հետազոտել արյունը` սիֆիլիսի առկայությունը որոշելու համար,
5) բժիշկ-մաշկավեներաբանն իր եզրակացությունը տալիս է բոլոր հետազոտությունների արդյունքների հիման վրա,
6) բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն ընտանեկան բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն,
i
7) մաշկային հիվանդությունների և սեռավարակների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:↩
(5-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը` լնդերի բորբոքում, ատամնափուտ, չհեռացված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:
7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի և միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպես նաև սնկային հիվանդությունների (ցուցման դեպքում), քոսի (նատիվ պատրաստուկներ), աղիքային վարակիչ հիվանդությունների, ախտածին վարակիչ հիվանդությունների և ախտածին ստաֆիլակոկի որոշման համար:
8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են հետևյալ մեթոդներով`
1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.
2) սուսանակի նկատմամբ` միզուկից, արգանդի վզիկից և հեշտոցի հետին կամարից վերցված 2 քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.
3) հելմինթոզների նկատմամբ` շուրջհետանցքային քերուկի մեթոդներով.
4) հեպատիտ Բ-ի նկատմամբ` ավստրալիական հակածնի որոշմամբ` արյան շճաբանական հետազոտության մեթոդով.
5) տրիխոմոնազի նկատմամբ` քսուքի մեթոդով, քլամիդիոզի նկատմամբ` իմունաֆերմենտային հետազոտմամբ, ուրեոպլազմոզի նկատմամբ` մանրէաբանական ցանքսի մեթոդով:
9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`
1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.↩
2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն ներկայացնում բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տարածքային կենտրոն: Հիվանդներն ու մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:↩
(9-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն որոշումներ)
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում և համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը`
1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.
2) պայմանական ախտածին մանրէների կողմից հարուցված աղիքային վարակիչ հիվանդություններ` ելնելով համաճարակաբանական ցուցումից (եթե հետազոտվողի օրգանիզմից երեք և ավելի անգամ անջատվում է նույն պայմանական ախտածին մանրէն, ինչպես նաև, եթե, միաժամանակ, նույն մանրէն անջատվում է արտաքին միջավայրի օբյեկտների մանրէաբանական հետազոտության արդյունքում).
3) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.
4) սիֆիլիս` վարակիչ փուլում.
5) սուսանակի բոլոր ձևերը (միայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, ովքեր անմիջապես սպասարկում են երեխաներին, հակաբիոտիկներով բուժման շրջանում` մինչև առաջին հսկողական բացասական պատասխան ստանալը).↩
6) բոր.
7) վարակիչ մաշկային հիվանդություններ` քոս, տրիխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի և եղունգների միկրոսպորիա և այլ սնկային հիվանդություններ, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ` խոցոտված կամ խուղակով.
8) տրիխոմոնազ.
9) քլամիդիոզ.
10) ուրեոպլազմոզ.
11) թոքերի տուբերկուլյոզի բաց ձևեր, թոքերի ակտիվ տուբերկուլյոզ` խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլյոզի ձևեր` խուղակի և մեզի մեջ մանրէների առկայությամբ.
12) դեմքի և ձեռքերի գայլախտ:
(10-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
11. Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ` սրացման շրջանում, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր` սրացման շրջանում) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի որոշմամբ` ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից:↩
(11-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
12. Մաշկի և քիթ-ըմպանի լորձաթաղանթների թարախային հիվանդություններ, կոնյուկտիվիտ ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաստման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպես նաև հանրային սննդի և առևտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլակոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):
13. Ավստրալիական հակածնակիրներին չի թույլատրվում աշխատել ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետներում, վիրաբուժական բնույթի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բաժանմունքներում (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներում), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետներում, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում, արյան փոխներարկման կայաններում և բաժանմունքներում, միջամտությունների կաբինետներում: Ավստրալիական հակածնակիրները ենթակա են բուժման:↩
(13-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:
15. Որդակրությամբ վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Որդակրությամբ վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի): Հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա:
16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման պատասխանատու այլ անձ:↩
(16-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
17. Համապատասխան կազմակերպության ղեկավարը պատասխանատու է իր աշխատողներին ժամանակին բժշկական զննության ենթարկելու հարցում` համաձայն N 2 հավելվածի ցանկի:
18. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կլոր կնիքով:↩
(18-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն որոշումներ)
19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:↩
(19-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդություններից որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տարածքային մարմնի պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում` մինչև առողջացումը` համաձայն N 5 հավելվածի:↩
(20-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ ու 13-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
(21-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 267-Ն, խմբ. 19.03.15 թիվ 263-Ն որոշումներ)
22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ` չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:
(22-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 267-Ն, խմբ. 19.03.15 թիվ 263-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.03.11 թիվ 267-Ն, 19.03.15 թիվ 263-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ
|
NN ը/կ |
Կազմակեր- պությունները և մասնագի- տությունները |
Թերապևտի (ընտանեկան բժշկի) կողմից զննում |
Մաշկավե- ներաբանի կողմից զննում |
Հետազո- տություններ` պալարախտի հայտնաբեր- ման համար |
Արյան հետազո- տություն` սիֆիլիսի, սուսանակի, տրիխոմոնազի, քլամիդիոզի, ուրեո- պլազմոզի (քսուք, քերուկ), հայտնաբեր- ման համար |
Հետազո- տություններ` աղիքային վարակիչ հիվանդու- թյունների (մանրէա- կրություն) հայտնաբե- րման համար |
Հետազո- տություններ` որդակրու- թյան հայտնաբեր- ման համար |
Հետազո- տություն` ավստրա- լիական հակածնի հայտնա- բերման համար` արյան շճաբա- նական մեթոդով |
Ատամնա- բույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից զննում |
Հետազո- տություն` քիթ-ըմպանի ախտածին ստաֆի- լակոկի հայտնաբեր- ման համար |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1. |
Սննդի արդյունա- բերության ոլորտի, գյուղացիական անասնա- պահական տնտեսություն- ների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, ովքեր շփվում են սննդամթերքի հետ` դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամի- ջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող անձինք |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |

- |
միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտա- դրություն- ներում աշխատող- ների համար` աշխատանքի ընդունվելիս, հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
միայն կրեմային հրուշա- կեղենի և մանկական սննդի, կաթի մշակման արտա- դրություն-ներում աշխատող- ների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրաքանչ- յուր կիսամյակը մեկ անգամ |
|
2. |
Հանրային սննդի կազմակեր- պություններում աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտա- դրություն- ներում աշխատող- ների համար` աշխատանքի ընդունվելիս, հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
միայն կրեմային հրուշա- կեղենի արտա- դրություն- ներում աշխատող- ների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրա- քանչյուր կիսամյակը մեկ անգամ |
|
3. |
Սննդի առևտրի օբյեկտների աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտա- դրություն- ներում աշխատող- ների համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
միայն կրեմային հրուշակեղեն վաճառող- ների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
|
4. |
Քոլեջների, ուսումնա- րանների, հանրակրթական դպրոցների սաներ, բարձրագույն ուսումնական հաստա- տությունների ուսանողներ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատու- թյուններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազո- տությունների) |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչ- յուր կիսամյակը մեկ անգամ |
արտադրա- կան պրակտի- կայից առաջ |
արտա- դրական պրակտի- կայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթացքում հետազո- տություն չի կատարվել |
15 տարեկանից բարձր անձինք` գործնական պարապմունք- ներից առաջ, 15 տարեկանից փոքր անձինք` ըստ համա- ճարակա- բանական և բժշկական ցուցումների |
արտա- դրական պրակտի- կայից առաջ և հետագայում` յուրաքանչ- յուր կիսամյակը մեկ անգամ` պրակտի- կայի շարու- նակման դեպքում |
արտա- դրական պրակտի- կայից առաջ և հետագայում` յուրաքանչ- յուր կիսամյակը մեկ անգամ |
- |
արտա- դրական պրակտի- կայից առաջ` հրուշա- կագործի մասնագի- տությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրա- բուժական բաժանմունք- ներում պրակտիկա անցնողների համար |
ար- տադրական պրակտի- կայից առաջ` հրուշա- կագործի մասնագի- տությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբու- ժական բաժանմունք- ներում պրակտիկա անցնողների համար |
|
5. |
Ծննդատների (բաժանմունք- ների), մանկական հիվանդանոցների (բաժանմունք- ների), ատամնա- բուժական, գինեկոլոգիական բաժանմունքների, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետների, վիրաբուժական պրոֆիլի բուժկան- խարգելիչ կազմակեր- պությունների և բաժանմունքների (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներ), մանկական պոլիկլինի- կաների, ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունքների, ինֆեկցիոն կաբինետների), պոլիկլինիկայի ատամ- նաբուժական կաբինետների, վերակեն- դանացման, հեմոդիալիզի, լաբորատո- րիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքների, արյան ծառայության կազմակեր- պությունների, միջամտություն- ների կաբինետների բուժաշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ և համաճարա- կաբանական ցուցումով |
աշխատանքի ընդունվելիս հետազո- տություն` սիֆիլիսի (տարեկան մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ)` հայտնաբեր- ման համար |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
արյան ծառայության կազմակեր- պությունների անձնակազմը, բուժկան- խարգելիչ կազմակեր- պությունների այն բուժաշխա- տողները, ովքեր, մասնագի- տական գործու- նեության հետ կապված, շփվում են արյան և դրա բաղադրա- մասերի հետ` արյան շճաբանական մեթոդով, աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
|
6. |
Դեղագործական կազմակեր- պությունների և դեղատների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս |

7. |
Դեղատների, դեղատնային կրպակների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների իրացմամբ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
8. |
Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի միջոցներ և նորածնի խնամքի պարագաներ արտադրողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
|
9 |
Ուսումնադաս- տիարակչական հիմնարկների (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամաս- նագիտական և մասնագիտական կրթության կազմակեր- պություններ, արվեստի դպրոցներ, համակարգչային ուսուցման դասընթացներ) աշխատողներ, ովքեր առնչվում են ուսումնադաս- տիարակչական աշխատանք- ներին |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
10. |
Մանկական խաղերի և խաղալիքների արտադրության և իրացմանն անմիջականորեն առնչվող աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
11. |
Դպրոցականների ամառային առողջա- րարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակեր- պությունների աշխատողներ, ովքեր ընդգրկված են սպասարկման ոլորտում |
աշխատանքի ընդունվելիս |
աշխատանքի ընդունվելիս |
աշխատանքի ընդունվելիս |
աշխատանքի ընդունվելիս |
աշխատանքի ընդունվելիս |
աշխատանքի ընդունվելիս |
- |
- |
- |
|
12. |
Մանկական նախադպրո- ցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագի- տացված) հաստատություն- ների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատություն- ների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակեր- պությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը ↩ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` արյան հետազո- տություն` սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ) հայտնաբեր- ման համար |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
13. |
Առողջարանների, հանգստյան տների, մարզաառող- ջարանային կազմակեր- պությունների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ, ովքեր անմիջապես սպասարկում են բուժվողներին և հանգստացող- ներին |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս հե-տազոտություն` սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ) հայտնա- բերման համար |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
14. |
Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակեր- պությունների (բաղնիքներ, շոգեբաղնիքներ, լվացքատներ, քիմմաքրման արտադրամասեր և քիմմաքրման ընդունման կետեր) աշխատողներ, ովքեր ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում (այդ թվում` մերսողներ) |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
15. |
Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակեր- պությունների աշխատողներ (վարսա- հարդարներ, ոտնա- հարդարներ, մատնա- հարդարներ, դիմահարդարներ) |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
մատնա- հարդարները, ոտնահար- դարները և դիմահար- դարները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
- |
|
16. |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրակացարան- ների սպասարկման հարցերով զբաղված աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
17. |
Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների սպասարկման ոլորտի աշխատողներ, մերսողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |

18. |
Մարդատար գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
|
19. |
Հեռընթաց մարդատար տրանսպորտի վարորդներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ |
- |
- |
- |
- |
- |
- |
|
20. |
Ջրմուղների կառույցների աշխատողներ, ովքեր անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծ- մանը և ջրամատա- կարարման ցանցի սպասարկմանը |
- |
- |
- |
- |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ |
- |
- |
- |
1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլևատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների և այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստի արտադրանքի առաքիչները, մեծածախ պահեստների և սուրճի արտադրության աշխատողները, այդ թվում` պատրաստի արտադրանքի առաքիչները:
2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի N 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:
3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:
(2-րդ հավելվածը փոփ. 11.08.16 թիվ 828-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման
Ձև
ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ
_______________________________________________________
(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________
(կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ ________________ 200 թ.
Կ.Տ.
1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին`
ազգանունը__________________________________________________ անունը, հայրանունը__________________________________________ ծննդյան ամսաթիվ, ամիսը, տարեթիվը__________________________ բնակության վայրը___________________________________________ մասնագիտությունը _________________________________________ պաշտոնը___________________________________________________ կազմակերպությունը ________________________________________ |
2. Բժշկական հետազոտության արդյունքները↩
| Ամսաթիվը |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը |
| թերապևտ |
ատամնաբույժ |
քիթ-կոկորդ- ականջի |
3. Տուբերկուլյոզի հայտնաբերման համար անցկացված հետազոտության արդյունքները
| Ամսաթիվը |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
4. Արյան (սիֆիլիսի) և քսուքի (սուսանակի ու տրիխոմոնադի) հետազոտությունների արդյունքները
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
|
5. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
6. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
7. Նշում` տարած սուր աղիքային հիվանդությունների մասին
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
8. Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին
| Ամսաթիվը |
Կազմակերպության անվանումը |
Պաշտոնը, մասնագիտությունը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
|
9. Քիթ-ըմպանի քսուքի (ստաֆիլակոկակրության) հետազոտությունների արդյունքները
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
10. Ավստրալիական հակածնի հայտնաբերման համար հետազոտությունների արդյունքները
| Ամսաթիվը |
Լաբորատոր հետազոտությունների արդյունքները |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
(3-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման
Ձև
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ
1. Կազմակերպության անվանումը _________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը ____________________________________
3. Անվանացանկը կազմելու ժամանակացույցը _______________________________
|
NN ը/կ |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Սեռը |
Տարիքը |
Պաշ- տոնը |
Հասցեն |
Տուբեր- կուլոզի հետազո- տության արդյունք- ները |
Մաշկա- բանի եզրակա- ցությունը |
Աղիքային վարակիչ հիվանդու- թյունների հարուցիչ- ների հայտնաբեր- ման հետազոտու- թյունների արդյունք- ները |
Որդակրու- թյան հայտնա- բերման հետազո- տության արդյունք- ները |
Ատամնա- բույժի եզրակա- ցությունը |
Քիթ -կոկորդ-ականջի բժշկի եզրակա- ցությունը |
Ստաֆիլա- կոկերի հայտնա- բերման հետազո- տության արդյունք- ները |
Հեպատիտ Բ-ի հայտնաբեր- ման հետազոտու- թյունների արդյունքները |
Աշխատանքի թույլտվու- թյուն տալու ամսաթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման
Ձև
|
ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի _________________________________ (տարածքային մարմնի անվանումը) |
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման |
ՈՐՈՇՈՒՄ N_______
ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| ____ ____________ 200 թ. |
_____________________ (վայրը) |
| Ես` ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի |
_____________________________________________ (տարածքային ստորաբաժանման անվանումը) |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| տարածքային ստորաբաժանման պետ__________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը) |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել)___________________________ |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| հաստատեցի, որ___________________________________________________________ |
| (նշել ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 27-ի N 347-Ն որոշման համապատասխան դրույթը) |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «է» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետով,↩
ՈՐՈՇԵՑԻ`
| քաղաքացի_________________________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը) |
| որը հանդիսանում է________________________________________________________ |
| (կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները) |
| _________________________________________________________________________, սկսած_________________________ չթույլատրել աշխատանքի մինչև_____________ |
| __________________________________________________________________________ |
| (նշել գործողությունները, որից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի) |
| _________________________________________________________________________: |
| Սույն որոշման կատարման համար պատասխանատու է__________________________ |
| (կազմակերպության անվանումը) |
| __________________________________________________________________________ |
| (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) |
| Կ.Տ. |
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ____________________________________ (վարչական տարածքի անվանումը) |
|
տարածքային կենտրոնի պետ (գլխավոր պետականսանիտարական բժիշկ) __________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) ________________________________________ Որոշումն ստացա _____________________________ (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________________ ________ ____________________200 թ. (որոշման ստացման ամսաթիվը) Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին_____________________________________ _________________________________________ Որոշումը կազմված է __________ օրինակից: |
Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում` վերադաս մարմնին կամ դատական կարգով` բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին:
(5-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)