Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.10.2001  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 71 որոշում)

i

050.0100.100699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 100

 

i

«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, 36-րդ հոդվածի 2-րդ կետը, 37-րդ հոդվածի 5-րդ կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկային իրավախախտումների կանոնագիրքը» նոր խմբագրությամբ (կցվում է):

i

2. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հուլիսի 1-ի թիվ 176 որոշումը և դրանով հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագիրքը», բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով սահմանված դեպքերի և 6.07 կանոնի, որը ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի օգոստոսի 9-ին:

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 19-ի թիվ 167 որոշումը և 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 20 արձանագրային որոշումը:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» 7.07 կանոնն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 9-ին:

5. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կամ դրանց ղեկավարների կողմից թույլ տրված իրավախախտումների համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հուլիսի 1-ի թիվ 176 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» հատուկ մասում սահմանված կանոնները, եթե դրանք նախատեսում են ավելի մեղմ պատասխանատվություն, քան սույն որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» կանոնները:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` յուրաքանչյուր վեցամսյակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կամ դրանց ղեկավարների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ մանրամասն տեղեկանք:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1999 թվականի հունիսի 10-ի

թիվ 100 որոշմամբ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

Սույն կանոնագիրքը բաղկացած է երկու` ընդհանուր և հատուկ մասերից:

i

Ընդհանուր մասում սահմանվում են օրենսդրության խախտումները, վարույթների ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

Հատուկ մասում տրվում են բանկային օրենսդրության որոշակի խախտումները և դրանց համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

(ներածությունն ուժը կորցրել է 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1.01. Առարկան և նպատակը

 

i

ա) Սույն կանոնագիրքը սահմանում է ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց տարածքային ստորաբաժանումների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (հետագայում` բանկ) կողմից վերջիններիս գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտումները (հետագայում` խախտում), վարույթների ընթացակարգը, պատժամիջոցները, դրանց կիրառման կարգը:

բ) Պատժամիջոցների կիրառումն ունի կանխարգելիչ բնույթ, որի նպատակն է կանխել բանկերի կողմից օրենսդրության խախտումները, ապահովել ՀՀ բանկային համակարգի հուսալիությունը, բնականոն գործունեությունը, բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև Կենտրոնական բանկի այլ խնդիրների իրագործումը:

(1.01 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 1.02. Կանոնագրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն կանոնագրքի իմաստով`

1. Խախտում` բանկի և (կամ) դրա ղեկավարի ուղղակի կամ անուղղակի այն գործողությունները կամ անգործությունը, որոնք հակասում են բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այդ օրենքներից բխող այլ իրավական ակտերի պահանջներին:

2. Չհիմնավորված ռիսկային գործունեություն` այն գործունեությունը կամ անգործությունը, որի հետևանքով բանկը կրել է կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կկրի էական ֆինանսական վնաս` վտանգելով հաճախորդների շահերը:

3. Անարժանահավատ տվյալներ` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում կամ հրապարակման ենթակա տեղեկատվություններում արտացոլված և իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

4. Ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետ` Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից սահմանվող ժամկետ:

5. Սահմանված ժամկետ` օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետ:

6. Սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամ` Կենտրոնական բանկի կողմից ՀՀ տարածքում գործող բանկերի համար սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի չափը:

 

Կանոն 1.03. Օրենսդրության խախտումները և կիրառվող պատժամիջոցները

 

i

ա) Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, եթե առկա են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ, 64-րդ, 65-րդ հոդվածներով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված օրենսդրության խախտումները:

բ) Կենտրոնական բանկը կարող է սույն կանոնի «ա» կետով նախատեսված օրենսդրության խախտումների համար բանկերի կամ բանկերի ղեկավարների նկատմամբ կիրառել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով, 61-րդ հոդվածով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները (տույժերը):

(1.03 կանոնը խմբ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 1.04. Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը

 

i

ա) Օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովը (հետագայում` հանձնաժողով) քննարկում է բանկի կողմից թույլ տրված` սույն կանոնագրքի 1.03 կանոնի «ա» կետով նախատեսված խախտումները, առկայության դեպքում` բանկի բացատրությունները և առարկությունները, խախտում թույլ տված բանկի և (կամ) ղեկավարի նկատմամբ պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու նպատակահարմարությունը, ինչպես նաև սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագրի կնքման անհրաժեշտությունը և ներկայացնում է եզրակացություն.

1. Կենտրոնական բանկի նախագահին` խախտման համար բանկին նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանք նշանակելու մասին:

2. Կենտրոնական բանկի խորհրդին` բանկի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու, տուգանք չկիրառելու, տուգանքը մեղմացնելու, վարույթը կասեցնելու, սույն կանոնագրքում նախատեսված դեպքերում վարույթը կարճելու, տուգանքի կամ այլ պատժամիջոցի կիրառումը հետաձգելու, կամ սույն կանոնագրքի 2.07 կանոնում նշված պայմանագիրը կնքելու, կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

3. Սույն կանոնագրքում սահմանված դեպքերում և կարգով հանձնաժողովը կարող է նաև որոշում կայացնել բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ սկսված վարույթը կարճելու մասին:

բ) Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են`

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենը-հանձնաժողովի նախագահ

- Իրավաբանական վարչության պետը - հանձնաժողովի նախագահի տեղակալ

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալը -

հանձնաժողովի անդամ

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության

վարչության պետը - հանձնաժողովի անդամ

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի փաստաթղթային վերահսկողության

վարչության պետը - հանձնաժողովի անդամ

- Իրավաբանական վարչության վարույթների և պայմանագրերի բաժնի պետը -

հանձնաժողովի անդամ

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի լիցենզավորման և բանկային

ռեգիստրի բաժնի պետը - հանձնաժողովի անդամ

- Բանկային վերահսկողության դեպարտամենտի բանկային մեթոդոլոգիայի և

կարգավորման բաժնի պետը - հանձնաժողովի անդամ

գ) Կենտրոնական բանկի նախագահի հրամանով անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են նաև ընդգրկվել Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ:

դ) 1.1 Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ:

1.2 Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

1.3 Նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

1.4 Նիստի արձանագրությունը պատրաստվում է նիստի օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում և տրամադրվում է հանձնաժողովի բոլոր անդամներին:

1.5 Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

1.6 Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3-ը:

1.7 Հանձնաժողովը որոշում է կայացնում բաց քվեարկության արդյունքներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:

1.8 Առանձին դեպքերում հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ կամ խախտում թույլ տված բանկի ներկայացուցիչը:

(1.03 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ԲԱԺԻՆ 2. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Կանոն 2.01. Նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական

 

ա) Նախազգուշացումը կիրառվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով:

բ) Նախազգուշացումը նախատեսում է բանկի կողմից թույլ տրված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և (կամ) դրա ծրագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարական: Ժամկետը որոշվում է նախագահի կողմից, հանձնաժողովի առաջարկությամբ` հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը, խախտման վերացման համար անհրաժեշտ ժամանակը և խախտումը վերացնող բանկի հնարավորությունները:

Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկին տեղեկացնել սույն կանոնի «բ» մասում նշված հանձնարարականի կատարման (կամ դրա ընթացքի) մասին:

գ) Նախազգուշացումը կիրառվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

Կանոն 2.02. Տուգանքը

 

i

ա) Տուգանքը կիրառվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով:

բ) Այն դեպքում, երբ բանկը համաձայն է տուգանքի նշանակման և չափի հետ, տուգանքը գանձվում է բանկի` Կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշվից, կամ 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացվում տուգանքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

գ) Այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ չափի հետ, տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռի հիման վրա:

դ) Կենտրոնական բանկը տուգանքը գանձելու մասին հայցադիմում է ներկայացնում դատարան, եթե բանկը կամ բանկի ղեկավարը համաձայն չեն տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ:

ե) Տուգանքը կիրառվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

զ) Տուգանքի գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի եկամուտների:

(2.02 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 2.03. Բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելը

 

Բանկի ղեկավարները զբաղեցրած պաշտոններից հեռացվում են բանկի կառավարման իրավասու մարմնի որոշմամբ` Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ:

 

Կանոն 2.04. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը

 

ա) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

բ) Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը լուծարվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ գլխով և «ԿԲ կանոնակարգ 6»-ով սահմանված կարգով:

(2.04 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 2.05. Ժամկետները

 

ա) Եթե սույն կանոնագրքով նախատեսված կամ սույն կանոնագրքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ նախատեսված ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա տվյալ ժամկետն ավարտվում է հաջորդ աշխատանքային օրվա վերջին:

բ) Բանկի կամ բանկի ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման դեպքում իրավաբանական վարչությունը Կենտրոնական բանկի նախագահի հրամանի ուժի մեջ մտնելու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան է ներկայացնում տուգանքը գանձելու վերաբերյալ Կենտրոնական բանկի հայցադիմումը:

գ) Տուգանքի գանձման մասին առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ վերաքննիչ դատարանի վճիռը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվապահական հաշվառման վարչությունը բանկի թղթակցային հաշվից վճռի հիման վրա գանձում է տուգանքի գումարը:

դ) Այն դեպքում, երբ վարույթի ընթացքում բանկը համաձայնել է Կենտրոնական բանկի կողմից նշանակված տուգանքի գումարի հետ, հաշվապահական հաշվառման վարչությունը Կենտրոնական բանկի նախագահի հրամանի ուժի մեջ մտնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում բանկի թղթակցային հաշվից գանձում է տուգանքի գումարը:

 

Կանոն 2.06. Վաղեմության ժամկետները

 

i

ա) Կենտրոնական բանկի տեսչական վերահսկողության վարչությունը բանկի կողմից թույլ տրված խախտումը կարող է արձանագրել, իսկ Կենտրոնական բանկը տվյալ խախտման համար կարող է համապատասխան պատժամիջոց կիրառել, եթե խախտումը թույլ է տրվել տվյալ բանկում տեսչական վերահսկողության վարչության կողմից իրականացված վերջին համալիր վերստուգումից հետո:

բ) Եթե Կենտրոնական բանկի փաստաթղթային վերահսկողության վարչությունը խախտումը հայտնաբերել է տվյալ հաշվետվությունն (հաշվետվությունները) ստանալու պահից մեկ տարի հետո, ապա բանկի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:

գ) Եթե Կենտրոնական բանկը խախտումն արձանագրելու պահից մեկ տարվա ընթացքում սույն կանոնագրքով նախատեսված որևէ որոշում չի ընդունել, ապա բանկի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում, և խախտումը չի հաշվառվում:

(2.06 կետը փոփ. 09.10.01 թիվ 266 որոշում)

 

Կանոն 2.07. Բանկերի և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը

 

ա) Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի միջև բանկի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր:

բ) Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները. որոշակի ժամանակաշրջանում բանկի ֆինանսական առողջացման, վերակազմավորման կամ զարգացման ծրագրի իրագործում, բանկի կողմից խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, շահաբաժինների վճարման կասեցում, ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում, բանկի ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում, ակտիվային ու պասիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում:

գ) Սույն կանոնով սահմանված պայմանագրի նախագիծը հանձնաժողովի հանձնարարությամբ պատրաստվում է բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման և իրավաբանական վարչության կողմից և ուղարկվում է բանկին հանձնաժողովի նախագահի կից գրությամբ:

դ) Բանկը նախագիծն ստանալու պահից 10-օրյա ժամկետում կարող է ներկայացնել առարկություններ և (կամ) առաջարկություններ:

ե) Հանձնաժողովը քննարկում է բանկի առարկությունները և (կամ) առաջարկությունները և պայմանագրի նախագիծը ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը:

զ) Եթե բանկը կատարել է սույն կանոնով նախատեսված պայմանագրի պայմանները, ապա նրա նկատմամբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է պատժամիջոց չկիրառվել:

(2.07 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ԲԱԺԻՆ 3. ՎԱՐՈՒՅԹԸ

 

Կանոն 3.01. Խախտման արձանագրումը

 

ա) Սույն կանոնագրքով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա են`

1. Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման արձանագրությունը և

2. արձանագրության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացությունը:

բ) Սույն կանոնի «ա» մասի 1-ին կետում նախատեսված արձանագրության մեջ հանգամանորեն նկարագրվում է բանկի կողմից թույլ տրված խախտումը, իսկ անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են նաև այլ փաստաթղթեր:

գ) Սույն կանոնի «ա» մասի 2-րդ կետում նախատեսված եզրակացությունը կազմվում է հիշյալ արձանագրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում, որով ներկայացված փաստերի հիման վրա պետք է հաստատվի սույն կանոնագրքով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը, և սահմանվի համապատասխան պատժամիջոց (պատժամիջոցներ):

դ) Դրական եզրակացության դեպքում իրավաբանական վարչությունը բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման արձանագրությունը և եզրակացությունը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը:

 

i

Կանոն 3.02. Բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մտադրության վերաբերյալ տեղեկացնելը

 

ա) Հանձնաժողովի կողմից սույն կանոնագրքի 3.01 կանոնի «դ» ենթակետում նշված փաստաթղթերի քննարկումից հետո (I փուլ)

իրավաբանական վարչությունը պատրաստում է Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

բ) Սույն կանոնագրքի 3.01 կանոնի «դ» ենթակետում նշված փաստաթղթերին կցվում են նաև Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծը, հայտարարագրի ձևաթուղթը (տուգանքի դեպքում) կամ 2.07 կանոնում նշված պայմանագրի նախագիծը և հանձնաժողովի նախագահի կից գրությամբ ուղարկվում բանկի գործադիր տնօրենին (վարչության նախագահին) ու խորհրդի նախագահին:

(3.02 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

i

Կանոն 3.03. Բանկի բացատրությունները և առարկությունները, բանկի հետ պայմանագրի կնքումը

 

ա) Սույն կանոնագրքի 3.02 կանոնում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում բանկը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման (խախտումների), տուգանքի նշանակման կամ չափի, ինչպես նաև 2.07 կանոնում նշված պայմանագրի նախագծի վերաբերյալ:

բ) 1. Նշված փաստաթղթերը բանկին ուղարկելու օրվանից 10 օր հետո հանձնաժողովը բանկի բացատրությունների և առարկությունների առկայության դեպքում քննարկում է դրանք (II փուլ):

2. Իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է`

2.1. նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանքը կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի նախագիծ, որը բանկի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնագրքի 3.02 կանոնում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին, կամ

2.2. տուգանք չկիրառելու, տուգանքը մեղմացնելու, վարույթը կարճելու, կասեցնելու, տուգանքի գանձումը հետաձգելու, բանկի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, 2.07 կանոնով նախատեսված պայմանագրին հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման նախագիծ, որը բանկի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնագրքի 3.02 կանոնում նշված փաստաթղթերի, հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

3. Կենտրոնական բանկի և բանկի միջև սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագրի չկնքման դեպքում հանձնաժողովի հանձնարարությամբ եռօրյա ժամկետում պատրաստվում է համապատասխան պատժամիջոց նշանակելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ խորհրդի որոշման նախագիծ:

դ) Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծը պարունակում է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով գումարի գանձումն ապահովելու համար հանձնարարական`

1. Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը, եթե բանկը համաձայն է տուգանքի նշանակման և չափի հետ, կամ

2. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը, եթե բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ չափի հետ:

ե) Կենտրոնական բանկի նախագահը բանկի կամ նրա ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակման դեպքում ստորագրում է դատարան ներկայացվող հայցը:

(3.03 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 3.04. Վարույթը կարճելը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է.

ա) Կարճել վարույթը, եթե`

1. Բաց են թողնված սույն կանոնագրքով սահմանված վաղեմության ժամկետները.

2. Խախտման համար սույն կանոնագրքով պատժամիջոց սահմանված չէ.

3. Վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում, բանկային օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում կամ նման խախտման համար պատժամիջոց սահմանված չէ.

4. Սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագրի ավարտից հետո, եթե բանկն ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները.

5. Եթե բանկը սնանկացման գործընթացում է:

բ) Հանձնաժողովը կարող է կարճել վարույթը, եթե`

1. Արձանագրված փաստը որպես խախտում չի որակվել.

2. Մինչև պատժամիջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի ստորագրումը բանկը կամովին վերացրել է խախտումը:

գ) Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն կանոնի «ա» մասի 3-րդ և «բ» մասի 2-րդ հիմքերով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում է բանկի կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:

 

Կանոն 3.05. Վարույթի կասեցումը

 

i

ա) Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է խախտման արձանագրման պահից սկսած մինչև 60 օր ժամկետով կասեցնել վարույթը, եթե պատժամիջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում:

Բացառիկ դեպքերում լրացուցիչ պարզաբանումներ պահանջող նոր երևան եկած հանգամանքների ուժով գործի վարույթը կասեցվում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը վարույթի կասեցման հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին` վարույթը կասեցնելու մասին հրամանի ստորագրմանը հաջորդող խորհրդի առաջիկա նիստում:

բ) Սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագրում սահմանված լինելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է բանկի նկատմամբ սկսված համապատասխան վարույթները կասեցնելու վերաբերյալ որոշում` մինչև բանկի հետ կնքված պայմանագրի ավարտը:

(3.05 կանոնի ա կետը լրաց. 29.08.00 թիվ 220 որոշում)

Կանոն 3.06. Տուգանքի գանձումը հետաձգելու մասին որոշումը

 

ա) Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել արձանագրված խախտումների համար տվյալ բանկի նկատմամբ սույն կանոնագրքով նախատեսված տուգանքի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին:

բ) 1. Տուգանքի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին որոշում կարող է կայացվել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի ֆինանսական դրության վատթարացմանը:

2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալու պահին: Ընդ որում, բանկը կարող է գումարը վճարել առանձին մասերով` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

 

Կանոն 3.07. Տուգանքը կամ այլ պատժամիջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ կարող է որոշում կայացնել արձանագրված խախտման համար խախտում թույլ տված բանկի կամ բանկի ղեկավարի նկատմամբ տուգանք կամ այլ պատժամիջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու վերաբերյալ, եթե.

1.1 տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի ֆինանսական դրության վատթարացմանը.

1.2 խախտումը կատարվել է օբյեկտիվ (բանկից չկախված) պատճառներով.

1.3 խախտումը պայմանավորված է ընդհանուր համակարգային հիմնախնդիրներով:

 

Կանոն 3.08. Վարույթի վերսկսումը

 

i

ա) Եթե սույն կանոնագրքի 3.05 կանոնով սահմանված կարգով բանկի նկատմամբ սկսված վարույթը կասեցվել է, ապա բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումն առաջիկա հանձնաժողովի նիստին է ներկայացնում բանկի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ գրավոր տեղեկանք:

բ) Հանձնաժողովը քննարկում է տեղեկանքը և Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում սույն կանոնագով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը:

գ) Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Կենտրոնական բանկը սահմանված կարգով կայացնում է համապատասխան որոշում:

(3.08 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

Կանոն 3.09. Նախնական խնամակալության և խնամակալության գործընթացում

i

գտնվող բանկերի նկատմամբ պատժամիջոցների և տույժերի

կիրառումը

 

Նախնական խնամակալության և խնամակալության գործընթացում գտնվող բանկերի նկատմամբ տուգանքների և տույժերի ձևով պատժամիջոցներ չեն կիրառվում:

(3.09 կանոնը խմբ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

Կանոն 3.10. Խախտումների հաշվառումը

 

Սույն կանոնագրքով սահմանված և բանկերի ու դրանց ղեկավարների կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների հաշվառումը վարում է բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումը:

(3.10 կանոնը փոփ. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ԲԱԺԻՆ 4. ՏՈՒՅԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Կանոն 4.01. Խախտման արձանագրումը

 

ա) Պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման արձանագրությունը:

բ) Արձանագրության մեջ նշվում են տվյալ բանկի կողմից թույլ տրված խախտումը (խախտումները) հիմնավորող փաստերը, սույն կանոնագրքի այն կանոնը, որում նշված նորմը խախտվել է:

գ) Կազմված արձանագրությունը ներկայացվում է իրավաբանական վարչությանը:

դ) Արձանագրությունն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, իրավաբանական վարչությունը պատրաստում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում (I փուլ) Կենտրոնական բանկի նախապահանջի նախագիծ:

ե) Նախապահանջը ստորագրվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից և ուղարկվում է բանկին:

զ) Նախապահանջով բանկին տեղեկացվում է նրա նկատմամբ տույժ կիրառելու Կենտրոնական բանկի մտադրության մասին:

 

Կանոն 4.02. Բանկի առարկությունները

 

ա) Բանկը նախապահանջն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել իր բացատրությունները կամ առարկությունները:

բ) Եթե բանկը բացատրություններ կամ առարկություններ չի ներկայացնում, ապա Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանն է ներկայացվում իրավաբանական վարչության կողմից կազմված` բանկի նկատմամբ տույժ կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծը:

գ) Եթե բանկը ներկայացնում է բացատրություններ կամ առարկություններ, ապա դրանք քննարկվում են հանձնաժողովի կողմից:

Հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը`

Իրավաբանական վարչությունը կազմում է.

1. Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ տույժը կիրառելու մասին, որը հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին:

2. Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ` տույժ չկիրառելու, վարույթը կասեցնելու, կիրառումը հետաձգելու կամ մեղմացնելու մասին, որը հանձնաժողովի եզրակացության հետ միասին ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

 

Կանոն 4.03. Տույժի կիրառումը հետաձգելու մասին որոշումը

 

ա) Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել տույժի կիրառումը մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու մասին, եթե

տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի ֆինանսական դրության վատթարացմանը:

բ) Տույժը գանձվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո: Ընդ որում, բանկը կարող է գումարը վճարել առանձին մասերով` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

 

Կանոն 4.04. Տույժի գանձումը

 

i

Տույժը գանձվում է բանկի` Կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշվից` հօգուտ Կենտրոնական բանկի եկամուտների:

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջոցների պահուստավորման ենթակա հաշվարկային միջինից փոքր լինելու դեպքում բանկից գանձվում է տույժ` հաշվետու ժամանակաշրջանում միջին հաշվով պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսի չափով` յուրաքանչյուր պակաս պահուստավորված օրվա համար:

(4.04 կանոնը լրաց. 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

i

(հատուկ մասն ուժը կորցրել է 13.03.01 թիվ 68 որոշում)

 

ԲԱԺԻՆ 5. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

 

Կանոն 5.01.

 

ա) Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով բանկի կանոնադրական հիմնադրամի համալրումը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 3 ամիս) խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և խախտումն անմիջապես վերացնելու հանձնարարական:

գ) Սույն կանոնի «բ» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը` առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 13, 17, 33, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 33, 34, 36, 37, 45]

 

Կանոն 5.02.

 

ա) Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը նվազեցնելը`

առաջացնում է նախազգուշացում` 5 օրվա ընթացքում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.5%-ի չափով և խախտումը մեկօրյա ժամկետում վերացնելու հանձնարարական:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36]

 

ԲԱԺԻՆ 6. ՕՐԵՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Կանոն 6.01.

 

ա) Հայտարարված կանոնադրական հիմնադրամի մեծության ավելացմամբ պայմանավորված բանկի փոփոխված կանոնադրությունը փոփոխությունը կատարելու պահից մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասով տրված հանձնարարականը չկատարելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.5%-ի չափով և նախազգուշացում` երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 33]

 

Կանոն 6.02.

 

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փոփոխությունները դրանց կատարման պահից մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման չներկայացնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01%-ի չափով և (կամ) նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը երեք ամիս) խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 33, 60]

 

ԲԱԺԻՆ 7. ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

Կանոն 7.01.

 

Բանկի ընդհանուր կապիտալի մեծությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակացույցով նախատեսված նվազագույն չափին չհասցնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 63, 65]

 

Կանոն 7.02.

 

ա) Բանկի ընդհանուր կապիտալը սահմանված նվազագույն չափից նվազեցնելը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու (առավելագույնը` 3 ամիս) և բանկի ընդհանուր կապիտալի մեծությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափին հասցնելու ու դրան ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում նշված ծրագիրը նախատեսված ժամկետում չիրագործելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում կամ սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65]

 

Կանոն 7.03.

 

ա) Ն11 (ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) և (կամ) Ն12 (հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցության) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, որը չունի ակնհայտ խորացող բնույթ`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 3 ամիս) խախտումը վերացնելու և ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Այն դեպքում, երբ խախտումը կրում է հաճախակի կամ ակնհայտ խորացող բնույթ`

առաջացնում է բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու և (կամ) սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

գ) Պայմանագիր չկնքելը կամ պայմանագրով նախատեսված ժամկետում կապիտալի համարժեքության նորմատիվի խախտումը չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65]

 

Կանոն 7.04.

 

ա) Ն12 (ընդհանուր իրացվելիության) և (կամ) Ն22 (ընթացիկ իրացվելիության) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, որը չունի ակնհայտ խորացող բնույթ`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 3 ամիս) խախտումը վերացնելու և ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Այն դեպքում, երբ խախտումը կրում է հաճախակի կամ ակնհայտ խորացող բնույթ`

առաջացնում է բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու և (կամ) սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագիր կնքելու առաջարկ կամ բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

գ) Պայմանագիրը չկնքելը կամ պայմանագրով նախատեսված ժամկետում իրացվելիության նորմատիվի խախտումը չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 46, 63, 65]

 

Կանոն 7.05.

 

ա) Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի` Ն3 հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, բացառությամբ սույն կանոնի «բ» մասում սահմանված դեպքերի`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 5 %-ի չափով:

բ) Ն3 նորմատիվի խախտումը, որն առկա չի եղել գործարքի կնքման պահին`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 6 ամիս) խախտումը վերացնելու և դրան ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու կամ արդեն իրագործվող ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նոր ծրագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «բ» կետով նախատեսված ծրագիրը սահմանված ժամկետում չիրագործելը կամ նոր ծրագիրը Կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ նրա (նրանց) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 49, 63.3]

 

Կանոն 7.06.

 

ա) Բանկի հետ կապված մեկ անձի ռիսկի առավելագույն չափի (Ն14) կամ բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի (Ն24) հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը, բացառությամբ սույն կանոնի «բ» մասում սահմանված դեպքերի,

առաջացնում է տուգանքի նշանակում` ռիսկի առավելագույն չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:

բ) Ն14 կամ Ն24 նորմատիվի խախտումը, որն առկա չի եղել գործարքի կնքման պահին`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 6 ամիս) խախտումը վերացնելու հանձնարարականով և դրան ուղղված միջոցառումների ծրագիրը մեկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու կամ արդեն իրագործվող ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նոր ծրագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «բ» մասում նախատեսված ծրագիրը սահմանված ժամկետում չիրագործելը կամ նոր ծրագիրը Կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ կամ նրա (նրանց) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 50, 63.3]

 

Կանոն 7.07.

 

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջոցների` պահուստավորման ենթակա հաշվարկային միջինից փոքր լինելը`

առաջացնում է տույժի նշանակում` հաշվետու ժամանակաշրջանում միջին հաշվով պակաս պահուստավորված գումարի 1%-ի չափով` յուրաքանչյուր պակաս պահուստավորված օրվա համար:

[»Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, հոդված 37.5]

 

Կանոն 7.08.

 

Արտարժույթի տնօրինման հիմնական տնտեսական նորմատիվի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օրական գերազանցող գումարի 0.3 %-ի չափով և (կամ) նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 44.3, 52, 63.3]

 

ԲԱԺԻՆ 8. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Կանոն 8.01.

 

ա) Բանկի կողմից որևէ անձի արժեթղթեր տեղաբաշխելը և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրելը կամ

իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը, կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 2 (ներառյալ) և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 34, 35, 37, 65]

 

Կանոն 8.02.

 

ա) Օրենքով նախատեսված դեպքերում բանկի կողմից իր բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու, իսկ Կենտրոնական բանկի կողմից այդ ժամկետը երկարաձգելու դեպքում ութ ամսվա ընթացքում չիրացնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և (կամ) բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ և ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարական:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը չվերացնելը`

առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 37, 65]

 

Կանոն 8.03.

 

Հաճախորդների կողմից ներկայացված վճարունակության հատկանիշներով հնամաշ և փոխանակման ենթակա դրամները

անմիջապես և անվճար չփոխանակելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարական:

[ՀՀ ԿԲ վարչության 02.08.96 թ. թիվ 129 որոշում]

 

Կանոն 8.04.

 

ա) Բանկի կողմից առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այնպիսի գործարքների կամ գործառնությունների իրականացումը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`

1. մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է, կամ

2. մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 15 %-ը, կամ

3. բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5%-ի չափով և նախազգուշացում` 5 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու հանձնարարականով:

բ) Կենտրոնական բանկի համաձայնությունը չստանալը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

գ) Սույն կանոնի «ա» կամ «բ» մասով նախատեսված հանձնարարականը նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և (կամ) բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 35.2, 65]

 

Կանոն 8.05.

 

Բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում բանկին անցած մասնակցությունը ձեռքբերման պահից վեց, իսկ Կենտրոնական բանկի համաձայնության դեպքում` 12 ամսվա ընթացքում չօտարելը`

առաջացնում է բանկին այդ մասնակցությունը ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում իրացնելու հանձնարարական և բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի 1 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 35.5]

 

Կանոն 8.06.

 

Բանկի կողմից իր բաժնետերերին շահաբաժիններ բաշխելը, եթե

դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը, և (կամ)

լրիվ չի վճարվել բանկի կանոնադրական հիմնադրամը, և (կամ)

շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ բանկի տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հատկանիշներին, կամ նշված հատկանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով` առաջացնում է բանկային գործունեության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 36, «ՀՀ ԿԲ կանոնակարգ 2»]

 

Կանոն 8.07.

 

Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում բանկի ղեկավարի թեկնածությունը Կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում` 45 օրվա ընթացքում բանկի ղեկավարի նոր թեկնածությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

[»ՀՀ ԿԲ կանոնակարգ 1»]

 

Կանոն 8.08.

 

Բանկի կամ բանկի մասնաճյուղի տարածքի և (կամ) տեխնիկական հագեցվածության անհամապատասխանությունը բանկային գործունեություն իրականացնելու համար ներկայացվող պահանջներին`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և (կամ) նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում բանկի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 28]

 

Կանոն 8.09.

 

ա) Բանկի կամ բանկի մասնաճյուղի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով ֆինանսական գործառնություններ կամ չթույլատրված գործունեություն իրականացնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1%-ի չափով և (կամ) նախազգուշացում` խախտումը ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում վերացնելու և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարական:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը 2 (ներառյալ) և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, 34 հոդված]

 

Կանոն 8.10.

 

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) կողմից օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով ֆինանսական գործառնություններ կամ չթույլատրված գործունեություն իրականացնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1%-ի չափով և (կամ) գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու հանձնարարական:

[»ՀՀ ԿԲ կանոնակարգ 1»]

 

Կանոն 8.11.

 

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) կողմից Կենտրոնական բանկի պաշտոնատար անձին վերջինիս կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս չաջակցելը, այդ թվում` կեղծ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1%-ի չափով և (կամ) բանկին հանձնարարական` գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 57]

 

Կանոն 8.12.

 

Բանկի կամ բանկի մասնաճյուղի կողմից Կենտրոնական բանկի պաշտոնատար անձին կամ նախնական խնամակալության ընթացքում նախնական խնամակալին, վերջինիս կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս չաջակցելը, այդ թվում` կեղծ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1%-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 57]

 

Կանոն 8.13.

 

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) կողմից հաշվառում չվարելը կամ թերի վարելը և (կամ) հիմնադիր բանկի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմը խախտելը, և (կամ) տարածքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին, և (կամ) գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կեղծ տվյալների արտացոլումը, և (կամ) տեխնիկական պահանջների անբավարարվածությունը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.03 %-ի չափով և (կամ) բանկին հանձնարարական` գործառնական գրասենյակի (կետի) գործունեությունը դադարեցնելու մասին:

[ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 14, 16, 60]

 

Կանոն 8.14.

 

Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով բանկի գործունեության, ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգի ու պայմանների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար չհրապարակելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը երկշաբաթյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 43, «ՀՀ ԿԲ կանոնակարգ 2»]

 

Կանոն 8.15.

 

Մեկ այլ բանկում բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ բացելու մասին հինգ բանկային օրվա ընթացքում

Կենտրոնական բանկին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը եռօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով:

[»ՀՀ ԿԲ կանոնակարգ 2»]

 

Կանոն 8.16.

 

Բանկի կողմից ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստր չվարելը`

առաջացնում է նախազգուշացում` երկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով:

[»Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 54.1]

 

Կանոն 8.17.

 

ա) Բանկի կողմից վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների կատարման սահմանված առավելագույն ժամկետների արձանագրված խախտումը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չփոխանցված գումարի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված և տվյալ պահին գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով և (կամ) նախազգուշացում` ապագայում նման խախտում թույլ չտալուն ուղղված միջոցառումների ծրագիրը 10-օրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

բ) Այն դեպքում, երբ սույն կանոնի «ա» մասում նախատեսված խախտումը կրում է հաճախակի բնույթ`

առաջացնում է բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

[ՀՀ ԿԲ խորհրդի 23.03.97 թ. թիվ 99 որոշում]

 

Կանոն 8.18.

 

Բանկի ղեկավարի կամ ղեկավարների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի միտումնավոր խախտումը և (կամ) պաշտոնավարման ընթացքում անհիմն և վտանգավոր գործունեություն վարելը, և (կամ) նրանց գործողությունների կամ անգործության հետևանքով բանկին զգալի ֆինանսական կամ այլ վնասի պատճառումը, և (կամ) բանկի կամ հաճախորդների շահերին հակասող գործողությունների իրականացումը, և (կամ) իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անազնիվ ու անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը, ինչպես նաև չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-պատիկի չափով և (կամ) բանկի ղեկավարին (ղեկավարներին) զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից) հեռացնելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 64]

 

Կանոն 8.19.

 

ա) Կենտրոնական բանկի հանձնարարականի չկատարումը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով կամ բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով և ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարական:

բ) Միևնույն հանձնարարականի կրկնակի կամ 3 տարբեր հանձնարարականների չկատարումը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1 %-ի չափով կամ բանկի ղեկավարի նկատմամբ (ղեկավարների) տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-պատիկի չափով:

[ՀՀ ԿԲ խորհրդի սույն որոշումը]

 

Կանոն 8.20.

 

Բանկի կողմից տրամադրված յուրաքանչյուր վարկի դասակարգումը, հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորումը և դրա օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում հատկացված վարկի դասակարգումը, պահուստաֆոնդի ձևավորումը և օգտագործումը գործող կարգին համապատասխանեցնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով:

[ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման կարգ»]

 

Կանոն 8.21.

 

i

ա) Կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերստուգումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ տեղ գտած վարկերի (վարկի) և դեբիտորական պարտքերի վերադասակարգման հետ համաձայնության դեպքում տասնօրյա ժամկետում վերստուգման հաշվետվության մեջ նշված կարգով վարկերը (վարկը) և դեբիտորական պարտքերն ամբողջությամբ չվերադասակարգելը`

առաջացնում է նախազգուշացում` 10 աշխատանքային օրվա ընթացքում խախտումը վերացնելու հանձնարարականով:

բ) Վարկերի (վարկի) և դեբիտորական պարտքերի վերադասակարգման հետ անհամաձայնության դեպքում վիճելի հարցերի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման չկատարումը կամ թերի կատարումը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:

[ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 187 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների դասակարգման ճշտման կարգ»]:

(8.21 կանոնը խմբ. 17.07.00 թիվ 188 որոշում)

 

Կանոն 8.22.

 

Վարկերի գծով հաշվարկված տոկոսների և տույժերի դուրսգրումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` մեկշաբաթյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»ՀՀ ԿԲ կանոնակարգ 2»]

 

Կանոն 8.23.

 

Բանկի կողմից յուրաքանչյուր դեբիտորական պարտքի դասակարգումը և (կամ) հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի ձևավորումը և դրա օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը մեկշաբաթյա ժամկետում վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով:

[ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգ»]

Կանոն 8.24.

 

Բանկի կողմից ինվեստիցիոն արժեթղթերում յուրաքանչյուր ներդրման դասակարգումը և (կամ) դրանց գծով ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը սահմանված կարգով չիրականացնելը`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը մեկշաբաթյա ժամկետում վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով:

[ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ»]

 

Կանոն 8.25.

 

ա) Կոոպերատիվ բանկի մասնակիցների թվի նվազելը երեքից`

առաջացնում է նախազգուշացում` վեցամսյա ժամկետում մասնակիցների թիվը լրացնելու հանձնարարականով:

բ) Մասնակիցների թիվը վեցամսյա ժամկետում չլրացնելը`

առաջացնում է լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 12]

 

Կանոն 8.26.

 

Անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու պահից վեցամսյա ժամկետում համաձայնություն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ չդիմելը`

առաջացնում է նախազգուշացում բանկին` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված18]

 

Կանոն 8.27.

 

ա) Ցանկացած անձի պահանջով բանկի գործող կանոնադրությունը հնգօրյա ժամկետում չտրամադրելը`

առաջացնում է նախազգուշացում` երկօրյա ժամկետում խախտումը վերացնելու և ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը կրկնակի թույլ տալը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.03%-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 20]

 

Կանոն 8.28.

 

Բանկային գործունեության լիցենզիայում նախատեսված իրավունքներն այլ անձի փոխանցելը կամ այլ կերպ օտարելը`

առաջացնում է լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 23]

 

Կանոն 8.29.

 

Հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդի բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել պարտադրելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և (կամ) բանկի ղեկավարներին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու առաջարկ:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 38]

 

Կանոն 8.30.

 

Բանկի կամ բանկի տարածքային ստորաբաժանման կողմից գործառնական ռիսկերի կառավարման պարտադիր նվազագույն պահանջները չպահպանելը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումները վերացնելու և (կամ) խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը մեկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

 

Կանոն 8.31.

 

Սույն բաժնով նախատեսված իրավահարաբերությունների այլ խախտումը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) խախտումը վերացնելուն ուղղված միջոցառումների ծրագիրն ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

 

Կանոն 8.32.

i

ա) Վճարահաշվարկային գործառնությունների փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների և լրացման կանոնների չպահպանումը`

առաջացնում է նախազգուշացում` ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով.

բ) սույն կանոնի «ա» մասով սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0,3%-ի չափով:

(8.32 կանոնը լրաց. 21.12.99 թիվ 214 որոշում)

 

ԲԱԺԻՆ 9. ՀԱՇՎԵԿՇՌԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՆԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Կանոն 9.01.

 

ա) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվեկշռում և կանոնակարգ 3-ով սահմանված մյուս ֆինանսական հաշվետվությունում կամ հաշվետվություններում անարժանահավատ տվյալ արտացոլելը, որը չի հանգեցրել հիմնական տնտեսական նորմատիվի (նորմատիվների) պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է մինչև 1%-ի չափով`

առաջացնում է նախազգուշացում` խախտումը 3 օրվա ընթացքում վերացնելու և (կամ) հետագայում նման խախտումները կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է յուրաքանչյուր խախտման գծով բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման գծով խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով:

գ) Հաշվետվությունում կամ հաշվետվություններում անարժանահավատ տվյալ արտացոլելը, որը հանգեցրել է հիմնական տնտեսական նորմատիվներից որևէ մեկի պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է ավելի քան 1%-ի չափով`

առաջացնում է բանկի ղեկավարների նկատմամբ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.5 %-ի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 63.5]

 

Կանոն 9.02.

 

ա) Հաշվեկշիռը սահմանված ժամկետում Կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.05 %-ի չափով:

բ) Մյուս հաշվետվությունները սահմանված ժամկետում Կենտրոնական բանկ չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0.01 %-ի չափով` չներկայացված յուրաքանչյուր հաշվետվության գծով:

գ) Սույն կանոնի «ա» և (կամ) «բ» մասերում սահմանված խախտումները մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 55, 63, 64]

 

Կանոն 9.03.

 

ա) Բանկի և (կամ) նրա մասնաճյուղի կողմից հաշվապահական հաշվառման ոչ լիարժեք վարումը կամ սահմանված նորմերի խախտումը կամ խեղաթյուրման հետևանքով հաշվեկշռում կամ հաշվետվություններում ոչ ճիշտ տվյալներ արտացոլելը, որոնք չեն հանգեցրել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է մինչև 1%-ի չափով`

առաջացնում է նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 10 օր) խախտումը վերացնելու և (կամ) հետագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով:

բ) Սույն կանոնի «ա» մասում սահմանված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում 5 և ավելի անգամ կրկնելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի 0,01 %-ի չափով և ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում (առավելագույնը` 10 օր) խախտումը (խախտումները) վերացնելու հանձնարարական:

գ) Հաշվապահական հաշվառման ոչ լիարժեք վարման, խեղաթյուրման հետևանքով հաշվետվություններում ոչ ճիշտ տվյալներ արտացոլելը, որոնք հանգեցրել են հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման խեղաթյուրմանը, և (կամ) որոնց հետևանքով հաշվեկշռի հանրագումարը շեղվել է ավելի քան 1%-ի չափով`

առաջացնում է բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով և (կամ) բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` խախտումն արձանագրելու պահին փաստացի համալրված

կանոնադրական հիմնադրամի 0.1 %-ի չափով և նախազգուշացում` տվյալ խախտման համար ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 56]

 

Կանոն 9.04.

 

Բանկի (գլխամաս, մասնաճյուղ, գործառնական գրասենյակ (կետ)) կողմից արժութային գործառնությունների հաշվառման բացակայությունը և (կամ) արժութային գործառնությունների հաշվառումը սահմանված կարգի խախտումով վարելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` թերի և (կամ) անպատշաճ կերպով հաշվառված և (կամ) չհաշվառված գումարի չափով:

[»Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենք, հոդված 15]

 

Կանոն 9.05.

 

Ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագրի հրապարակումն ուշացնելը կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելը, կամ թերի հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.2 %-ի չափով և (կամ) նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59]

 

Կանոն 9.06.

 

Յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 15-ը, եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումն ուշացնելը կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելը, կամ թերի հրապարակելը`

առաջացնում է բանկի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 0.1%-ի չափով և (կամ) նախազգուշացում` մեկամսյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

[»Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 59]

 

Կանոն 9.07.

 

Սույն բաժնով նախատեսված իրավահարաբերությունների այլ խախտումը`

առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու և (կամ) խախտումը վերացնելուն ուղղված միջոցառումների ծրագիրն ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

 

ԲԱԺԻՆ 10. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 10.01.

 

Սույն կանոնագիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Կանոն 10.02.

 

Սույն կանոնագրքի կրճատ անվանումն է` «Կանոնագիրք»:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.06.1999
N 100
Որոշում