Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2012 թվականի N 472-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ, 2-րդ կետի ա), գ), դ), ե) և է) կետերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքի, պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ընդ որում` մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում կազմակերպության գործադիր մարմնի ընտրությունը (նշանակումը) կազմակերպության գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վերջիններս նախապես համաձայնեցնում են Երևանի քաղաքապետի հետ:

(2-րդ կետը փոփ. 11.09.12 թիվ 502-Ն, 31.10.17 թիվ 52-Ն որոշումներ)

3. Երևանի ենթակայության կազմակերպության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:

(3-րդ կետը լրաց. 11.09.12 թիվ 502-Ն որոշում)

4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին` իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:

(4-րդ կետը լրաց. 31.10.17 թիվ 52-Ն որոշում)

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի հունիսի 26-ի

N 472-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N  |         Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար                |

|___|_________________________________________________________________|

|1. |«Երևանի  Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ       |

|_____________________________________________________________________|

|               Երևանի  Ավան վարչական շրջանի ղեկավար                  |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ           |

|___|_________________________________________________________________|

|2. |«Երևանի  Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ           |

|_____________________________________________________________________|

|             Երևանի  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար                 |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Արաբկիրի համալիր մարզաձևերի  մանկապատանեկան մարզադպրոց» |

|   |ՀՈԱԿ                                                             |

|___|_________________________________________________________________|

|2. |«Երևանի  Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի  մանկապատանեկան      |

|   |մարզադպրոց» ՀՈԱԿ                                                 |

|___|_________________________________________________________________|

|3. |«Երևանի  Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան     |

|   |մարզադպրոց» ՀՈԱԿ                                                 |

|___|_________________________________________________________________|

|4. |«Երևանի  Արաբկիրի խաղային մարզաձևերի  մանկապատանեկան մարզադպրոց» |

|   |ՀՈԱԿ                                                             |

|_____________________________________________________________________|

|              Երևանի  Էրեբունի վարչական շրջանի ղեկավար               |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր          |

|   |մարզադպրոց» ՀՈԱԿ                                                 |

|_____________________________________________________________________|

|              Երևանի  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար                |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ        |

|___|_________________________________________________________________|

|2. |«Երևանի  Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ     |

|_____________________________________________________________________|

|            Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար         |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Վահան Զատիկյանի անվան մարզակումբ» ՀՈԱԿ                  |

|___|_________________________________________________________________|

|2. |«Երևանի  Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»   |

|   |ՀՈԱԿ                                                             |

|_____________________________________________________________________|

|                Երևանի  Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար           |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ     |

|_____________________________________________________________________|

|             Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար                |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր        |

|   |մարզադպրոց» ՀՈԱԿ                                                 |

|___|_________________________________________________________________|

|2. |«Երևանի  Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ               |

|___|_________________________________________________________________|

|3. |«Երևանի  Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական      |

|   |կենտրոն» ՀՈԱԿ                                                    |

|_____________________________________________________________________|

|             Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար                |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Շենգավիթի համալիր մարզաձևերի  մանկապատանեկան մարզադպրոց»|

|   |ՀՈԱԿ                                                             |

|___|_________________________________________________________________|

|2. |Երևանի  Շենգավիթի ակրոբատիկայի և  գեղարվեստական մարմնամարզության |

|   |մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ                                  |

|___|_________________________________________________________________|

|3. |«Երևանի  Շենգավիթի սեղանի թենիսի և  թենիսի մանկապատանեկան        |

|   |մարզադպրոց» ՀՈԱԿ                                                 |

|___|_________________________________________________________________|

|4. |«Երևանի  Շենգավիթի նետաձգության մարզակումբ» ՀՈԱԿ                 |

|_____________________________________________________________________|

|            Երևանի  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար          |

|_____________________________________________________________________|

|1. |«Երևանի  Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 24.06.16 թիվ 564-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
26.06.2012
N 472-Ն
Որոշում