(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 մարտի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 1996 թ. թիվ 82
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 506 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 506 որոշման կիրարկման կապակցությամբ ավելացված արժեքի հարկով հարկվող սննդամթերքի առանձին տեսակների իրացման գծով անհրաժեշտ վերահաշվարկների կատարման հետևանքով հարկ վճարողների գործունեությունից անկախ պատճառներով նրանց նկատմամբ լրացուցիչ տույժերի և տուգանքների կիրառման հնարավորությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է`
i
1. Թույլատրել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ավելացված արժեքի հարկից ազատվող` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սննդամթերքի առանձին տեսակների ցանկը հաստատելու մասին» թիվ 506 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված և մինչև այդ որոշման կիրարկումն ավելացված արժեքի հարկից ազատված 1995 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առաքված սննդամթերքի առանձին տեսակների իրացման մասով հաշվապահական հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում կատարել անհրաժեշտ վերահաշվարկներ` դրանց արդյունքներն արտացոլելով 1995 թվականի տարեկան ամփոփ հաշվեկշիռներում, հաշվետվություններում և հաշվարկներում:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում կատարված առաքումների գծով անհրաժեշտ վերահաշվարկները սահմանված ժամկետում իրականացնելու և դրանցից բխող հարկային լրացուցիչ պարտավորությունները 1995 թվականի արդյունքներով օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կատարելու դեպքում հարկ վճարողներին ազատել հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից ու տույժերից` լրացուցիչ պարտավորությունների մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից: