Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 հուլիսի 2020 թվականի N 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի`

i

ա. 2-րդ կետից հանել «առնվազն երկու անգամ» բառերը, «ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու» բառերը փոխարինել «ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշելու, ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու» բառերով, իսկ «փակ» բառից հետո լրացնել «կամ կիսափակ» բառերը,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3. ՈՒղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով դատապարտյալի վերաբերյալ 10-օրյա ժամկետում կազմվում է սույն կարգով նախատեսված միջնորդագիր (Ձև 1) և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին:»,

գ. 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«3.1. Ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը տեղաբաշխելու հարցը քննարկելու նպատակով դատապարտյալների վերաբերյալ կազմվում է ցուցակ և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Ցուցակի մեջ նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների), այդ թվում` ռեցիդիվի առկայությունը:»,

i

դ. 7-րդ կետում «համաձայնությամբ կարող են մասնակցել» բառերից հետո լրացնել «(այդ թվում` տեսակապի միջոցով)» բառերը,

i

ե. 9.1-րդ կետում «Վարքի գնահատման թերթիկում» հերթական եռամսյակի գնահատումների հիման վրա» բառերը փոխարինել «վերաբերյալ» բառով,

զ. 9.1-րդ կետից հետո լրացնել 9.2 և 9.3 կետեր հետևյալ բովանդակությամբ.

i

«9.2. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելու կամ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից կազմված միջնորդագրում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և (կամ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր ստանալու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից վերջին անգամ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ կայացված որոշումից հետո ընկած ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի դրսևորումները դիտարկելու, ուսումնասիրելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունից ելնելով:

9.3. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ` առավելագույնը 40 օրով:»,

է. 12.1 կետից հետո լրացնել 12.2 կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«12.2. Օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնելու կամ վերանայման միջնորդագիր ներկայացնելու դեպքում` Հանձնաժողովը վերանայում է իր որոշումը` այն թողնելով անփոփոխ կամ ճանաչելով անվավեր:»,

ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

 

Ձև 1

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ

 

Հիմք ընդունելով ___________________________________պատժի հետագա կրումը

(օրենսդրական հիմքը)

 

շարունակելու նպատակով _______________________________________

մեկուսացվածության առավել              (ցածր կամ բարձր)

                 

աստիճանի ուղղիչ հիմնարկ կամ նույն տեսակի այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխման համար քննարկման է ներկայացվում դատապարտյալ _______________________________________ վերաբերյալ նյութերը:

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

Անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին ___________________________________________

Բնակության վայրը նախքան դատապարտվելը_________________________________

Ֆիզիկապես աշխատունակ (այո/ոչ)_______________________________________

Նախկինում դատվածության առկայությունը (այո/ոչ, ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է և պատժաչափը)

________________________________________________________________________

________________________________________________________________________

Ներկա գործով դատապարտված է (ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը ներկայումս դատապարտված է)

________________________________________________________________________

________________________________________________________________________

Պատժաչափը _____________________________________________________________

Պատժի սկիզբը __________________________________________________________

Պատժի ավարտը __________________________________________________________

Ռեցիդիվի առկայությունը (այո/ոչ) _______________________________________

Միջնորդագիր ներկայացնելու օրվա դրությամբ պատժից կրել է`_______________,

(տարի, ամիս, օր)

մնացել է կրելու` ___________________________

(տարի, ամիս, օր)

 

Միջնորդագիր ներկայացնող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է

________________________________________________________________________

                (տարի, ամիս, օր և ուղղիչ հիմնարկի տեսակ)

 

Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից միջնորդագիր ներկայացնելու հիմնավորումը

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

. ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի N 279-Ն հրամանով հաստատված Ձև 17-ով նախատեսված բնութագիրը.

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի տեղեկանքը (կցվում է ըստ անհրաժեշտության կամ Հանձնաժողովի պահանջի)

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի տեղեկանքը.

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը.

. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի` համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը (առկայության դեպքում).

. Դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

___________________________________»:

Անուն, ազգանուն, ստորագրություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.07.2020
N 249-Ն
Հրաման