ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ 
ՀՐԱՄԱՆ
 
29 հուլիսի 2020 թվականի թիվ 10-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7.1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 13-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  i 
1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
  i 
2) հավելվածի 1-ին կետը «ուսումնական կենտրոնի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերապատրաստման կենտրոնի» բառերով,
3) հավելվածի 4-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
  i 
4) հավելվածի 8-րդ կետից հանել «Կրթահամալիրի ծառայողներից» բառերը,
  i 
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1 կետով.
  i 
«8.1. Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման կամ վերապատրաստման ընդունելության կազմակերպման համար Հանձնաժողովը կարող է ստեղծել աջակցող աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվում են առավելագույնը երեք ներկայացուցիչ պետական կառավարման համակարգի մարմիններից, երկու ներկայացուցիչ` ոչ պետական կազմակերպություններից, մեկ ներկայացուցիչ Արդարադատության ակադեմիայից և մեկ հոգեբան:»,
  i 
6) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «օրենքներով,» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
    Գնդապետ                                Վ. Ղազարյան
 
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2020 թվական: