(ուժը կորցրել է 02.02.02 թիվ 91 որոշում)
i
040.0682.250701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի N 682
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 29-ի N 666 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Համայնքների ղեկավարները թույլտվության մասին եռօրյա ժամկետում իրազեկում են մարզպետներին, Երևանում` Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և համապատասխան հարկային մարմնին` ներկայացնելով թույլտվության պատճենը».
i
բ) կարգի 9-րդ կետի առաջին պարբերության «բ» ենթակետից հանել «նախնական թույլտվություն հանդիսացող» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: