| ԻՐՏԵԿ | Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 դեկտեմբերի 2020 թվականի N 2054-Լ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1960-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1960-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
  i 
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետից հանել «` N 2 հավելվածում ներառված» բառերը,
  i 
բ. 1-ին կետը «տրամադրվող» բառից հետո լրացնել «սոցիալական» բառով,
  i 
գ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)` մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «համապատասխան մարզպետարան (այսուհետ` մարզպետարան)` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 18-ը» բառերով,
  i 
դ. 5-րդ կետում «Նախարարությունը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում` N 2 հավելվածում ներառված տվյալների հետ» բառերը փոխարինել «Մարզպետարանը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի անշարժ գույքին հասցված վնասների առկայության և դրանց փոխհատուցման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ ուսումնասիրություն» բառերով,
  i 
ե. 6-րդ կետում «է փոխանցվում 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով շահառուների, սույն միջոցառման 4-րդ կետով սահմանված, տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն)» բառերով.
  i 
3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Նախարարությունը մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա համապատասխան գումարը շահառուների բանկային հաշվեհամարներին է փոխանցում երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածը:
 
  i 
Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                Ն. Փաշինյան
 
2020 թ. դեկտեմբերի 16
Երևան