040.0749.140801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» օգոստոսի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 օգոստոսի 2001 թվականի N 749
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի N 356, սեպտեմբերի 20-ի N 577, նոյեմբերի 2-ի N 707, նոյեմբերի 25-ի N 772 և 2001 թվականի հունիսի 11-ի N 519 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի կազմում Մ. Եգանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ս. Թադևոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից: