ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2021 թվականի N 933-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1549-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`
i
ա. 2-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մայիս 1-ը» բառերով,
i
բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ամիսը» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը» բառերով,
գ. 4-րդ կետից հանել «եռամսյակի համար» բառերը,
i
դ. 5-րդ կետում «մարտ» բառը փոխարինել «հուլիս» բառով.
i
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
i
ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը «ամիսը» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը, որն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում» բառերով,
բ. 1-ին կետի 5-րդ ենթակետը «տեսքով.» բառից հետո լրացնել «, իսկ 2021 թվականի ապրիլ-հուլիս ամիսների համար փոխհատուցում ստանալու համար` ամիսների բաշխված ժամանակացույցի տեսքով, որն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում.» բառերով,
i
գ. 10-րդ կետում հանել «իսկ» բառը, իսկ «մարտի 30-ը:» բառերից հետո լրացնել «, իսկ երրորդը` մինչև 2021 թվականի օգոստոսի 20-ը:» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. հունիսի
Երևան