Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի N 144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները` կապված իրական շահառուի հասկացության փոփոխության հետ,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման (այսուհետ` Որոշում) Հավելված 1-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն Որոշման Հավելված 1-ի:

2. Որոշման Հավելված 2-ում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` թղթային եղանակով:»,

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.

1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»,

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:»,

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:»,

5) 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

i

6) 8-րդ կետը «հանդիսանալու հիմքը:» բառերից հետո լրացնել «Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ:» նախադասությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2021 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

թիվ 144-Ն որոշմամբ

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|1.1 Իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձ            |

|ա) __________________________       բ) ________________________________  |

|   անուն, հայրանուն, ազգանուն          ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)  |

|                                                                         |

|գ) __________________________       դ) ________________________________  |

|   քաղաքացիություն                     բնակության վայր (երկիր, քաղաք,    |

|                                       փողոց, շենք, տուն/բնակարան)       |

|                                                                         |

|ե) __________________________                                            |

|   անձը հաստատող փաստաթղթի                                               |

|   սերիան/համարը, տրամադրման                                             |

|   ամսաթիվը                                                              |

|                                                                         |

|զ) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը ըստ`                   |

|                                                                         |

|._.                                                                      |

|._. լիազորագրի                                                           |

|                                                                         |

|._.                                                                      |

|._. կանոնադրության                                                       |

|                                                                         |

|._.                                                                      |

|._. այլ _________________                                                |

|                                                                         |

|1.2 Իրական շահառու                                                       |

|ա) __________________________       բ) ________________________________  |

|   անուն, հայրանուն, ազգանուն          ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)  |

|                                       (լրացնել առկայության դեպքում)     |

|                                                                         |

|գ) __________________________       դ) ________________________________  |

|       քաղաքացիություն                 բնակության վայր (երկիր, քաղաք,    |

|   (լրացնել առկայության դեպքում)       փողոց, շենք, տուն/բնակարան)       |

|                                       (լրացնել առկայության դեպքում)     |

|                                                                         |

|ե) __________________________                                            |

|   անձը հաստատող փաստաթղթի                                               |

|   սերիան/համարը, տրամադրման                                             |

|   ամսաթիվը                                                              |

|   (լրացնել առկայության դեպքում)                                         |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|2. Սույն հայտարարության 1.2-րդ կետում նշված անձը իրավաբանական անձի       |

|իրական շահառու է հանդիսանում հետևյալ  հիմքերից որևէ  մեկով`              |

|                                                                         |

|._.                                                                      |

|._. ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի |

|իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և  ավելի տոկոսին կամ |

|ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և  ավելի տոկոս մասնակցություն       |

|իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,                               |

| ._.                                                                     |

| ._. բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) |

|վերահսկողություն այլ միջոցներով,                                         |

| ._.                                                                     |

| ._. գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ      |

|ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:                                  |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ  |

|չներկայացնելը, սխալ (այդ թվում` կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի        |

|տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:|

._________________________________________________________________________.

 

    ______________________             ______________________

        Ամիս/ամսաթիվ                       Ստորագրություն

 

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.09.2021
N 144-Ն
Որոշում