Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

16 մարտի 2022 թվականի N 326

 

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՁ-Ի ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը, ով հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չունի ՀՀ-ում կացության քարտ, հանդիսանում է սոցիալական վճար կատարող, թե՞ ոչ:

 

Պատասխան

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի`

i

- 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան, մասնավորապես, ներառում է ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

i

- 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է ՀՀ կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից: Նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան` անհատ ձեռնարկատերերը նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են նույն օրենքով սահմանված կարգով` անձնավորված հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ: Անձնավորված հաշվարկը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

i

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

i

ՀՀ կառավարության 20.12.2012թ. N 1676-Ն որոշման հավելված N 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետին և 6-րդ կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան` ՀՀ ոստիկանությունը հարկային մարմնին է տրամադրում ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անձը հաստատող փաստաթղթի տեսակը (օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի վավերականության ժամկետը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար կատարող է համարվում, եթե ունի կացության կարգավիճակ: Հետևաբար` 1974թ. և դրանից հետո ծնված և ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերը ՀՀ ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 3 հավելվածով հաստատված սոցիալական վճարի տարեկան հաշվարկ չի ներկայացնում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.03.2022
N 326
Իրազեկման թերթիկ