Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

22 մարտի 2022 թվականի N 329

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Շրջանառության հարկի հարկման համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը շահութահարկի և սոցիալական վճարի մասով ի՞նչ պարտավորություններ ունի:

 

Պատասխան

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի`

i

- 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում` 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,

i

- 6-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ նույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի) 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը,

i

- 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով սոցիալական վճարը կատարում են ամսական 5000 դրամի չափով,

i

- 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկի հարկման համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարները վճարում են ամսական 5000-դրամի չափով` անկախ ձեռնարկատիրական եկամուտ ստանալու հանգամանքից:

i

2. ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն: Նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված են գործունեության դադարեցման դեպքում շահութահարկի հաշվարկման առանձնահատկությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ շրջանառության հարկի հարկման համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը շահութահարկը վճարում են ամսական 5000-դրամի չափով` անկախ ձեռնարկատիրական եկամուտ ստանալու հանգամանքից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.03.2022
N 329
Իրազեկման թերթիկ