040.0080.300102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2002 թվականի N 80
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության օբյեկտները` շենքերն ու շինությունները, ինչպես նաև «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարություն» վարկային ծրագրի հիման վրա տրված վարկային միջոցների կանխավճարի հաշվին ձեռք բերված կոնստրուկցիաները և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնել «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկին:
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 2002 թվականի մայիսի 10-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
(2-րդ կետը փոփ. 27.04.02 թիվ 468 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից: