ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 168-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով լրացուցիչ ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշման հասցեատերերին` որոշմամբ սահմանված պահանջները կատարելու համար,
կարևորելով արտասահմանյան դրամական փոխանցումների անընդհատության և հայաստանյան վճարահաշվարկային համակարգին սահուն ինտեգրման ապահովումը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետում «2022 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՏԵՂԱԿԱԼ Ն. ԵՐԻՑՅԱՆ
2022 թ. սեպտեմբերի 30
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հոկտեմբերի 2022 թվական: