28.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) օրենքով սահմանված կարգով պահելու և օգտագործելու ծառայողական զենք, ռազմամթերք, ձեռնաշղթա և կրելու համազգեստ.»:
i
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում ««Զենքի մասին»» բառերը փոխարինել ««Զենքի շրջանառության կարգավորման մասին»» բառերով:
i
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-375-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվական: