040.0981.190705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 981-Ն
i
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)
(վերնագիրն ու տեքստը փոփ. 09.03.2023 թիվ 299-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 981-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություններ (թույլատրող փաստաթղթեր) տալու կարգը:
i
2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` լիազորված պետական մարմին):
(2-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն, 09.03.2023 թիվ 299-Ն, 21.10.2021 թիվ 1712-Ն որոշումներ)
i
2.1. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունները (թույլատրող փաստաթղթերը) տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
(2.1-ին կետը լրաց. 09.03.2023 թիվ 299-Ն որոշում)
2.2. Եզրակացությունները, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:
(2.2-րդ կետը լրաց. 09.03.2023 թիվ 299-Ն որոշում)
3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
i
ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման վկայականի համարը (ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).
բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.
գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(4-րդ կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)
5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է`
i
ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.
բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում` 3 օրինակ.
գ) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
(5-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1471-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն, 21.10.2021 թիվ 1712-Ն որոշումներ)
i
5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում, շտեմարանում հայտագրված առարկայի առկայության դեպքում` դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում` կազմվում է դրա գողացված չլինելու մասին տեղեկանք: Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա նույն օրվա ընթացքում կազմվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու վերաբերյալ որոշում, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
(5.1-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն, 08.05.2024 թիվ 664-Ն որոշումներ)
5.2. ( 5.2-րդ կետն ուժը կորցրել է 08.05.2024 թիվ 664-Ն որոշում)
i
5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժնի պետի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`
ա) առարկան առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն,
բ) առարկան արտահանման իրավունքի եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում` նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:
(5.3-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն, 08.05.2024 թիվ 664-Ն որոշումներ)
6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար հայտին կցվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:
7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով)` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
8. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:
(8-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)
i
9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը:
Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1631-Ն, 13.08.2020 թիվ 1357-Ն որոշումներ)
10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
i
11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը), մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը` շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:
(11-րդ կետը փոփ. 12.11.15 թիվ 1327-Ն որոշում)
i
12. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքը և ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը:
(12-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)
i
13. Եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
(13-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)
14. Մեկ եզրակացությունով (թույլատրող փաստաթղթով) կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:
i
15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությանը (թույլատրող փաստաթղթին) կցվում է մշակութային արժեքների ցուցակ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:
(15-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)
16. Հայտատուն եզրակացության (թույլատրող փաստաթղթի) պատճենի վրա ստորագրում է` փաստելով եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ստանալը:
i
17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթղթը) ենթակա է մեկանգամյա օգտագործման:
Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթղթն) ուժի մեջ է մեկ տարի:
Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթն) ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում:
(17-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 299-Ն որոշում)
18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:
i
18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(18.1-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն որոշում)
18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(18.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1631-Ն որոշում)
19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն` գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
20. Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) վերին ձախ անկյունում գրվում է` «Կրկնօրինակ»:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 981-Ն որոշման
(հայերեն)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(թույլատրող փաստաթուղթ)
N /20 /____ _______
___________________________________________________________________
(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ
պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)
Տրվում է____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական
անձի դեպքում` ա. ա. հ.)
_____________________________________________________________________
Տեղափոխման ձևը_______________________________________________________
| (տեղափոխման ձևը)
________________________________. ._______________________
(ապրանքի միասնական ցանկի բաժինը) |(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)
._________________________________________.
|Ապրանքի անվանումը |Քանակը|Չափի միավորը |
|____________________|______|_____________|
| | | |
._________________________________________.
Ստացողը/ուղարկողը ________________________________________________
(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)
_____________________________________________________________________
Նշանակող/ուղարկող երկիրը ____________________________________________
Արտահանման նպատակը __________________________________________________
Ժամանակավոր արտահանման ժամանակը______________________________________
Հիմքը _______________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն____________________________________________
_____________________________________________________________________
Տարանցիկ երկիրը______________________________________________________
(տարանցիկ տարածքը)
Ստորագրությունը __________ Տարեթիվը _________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________ ________________________
(ա. ա. հ.)
Կ.Տ. ________________________
(պաշտոնը)
(ռուսերեն)
______________________________________
ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում
(2-րդ հավելվածը փոփ.. 09.12.10 թիվ 1631-Ն, 12.11.15 թիվ 1327-Ն որոշումներ)