Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ Փ ...

 

03.04.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) դոպինգ` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».

2) «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) հակադոպինգային գործունեություն` հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով.

«ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն` Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ժ.7» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանատու է սպորտում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի և միջազգային չափորոշիչներին համապատասխան:»:

 

i

Հոդված 4. Оրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը` իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում` հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու` Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.».

2) 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»:

 

i

Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպին-գային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. մարտի 23
Երևան
ՀՕ-44-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 01.03.2023
N ՀՕ-44-Ն օրենք