Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 186 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2023 թվականի N 630-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1863-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1863-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3) բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացրած եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր գումարը (այսուհետ` ԱՎՈՒՄ), դրամային արտահայտությամբ կազմել է ոչ պակաս, քան մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվության մեջ արտացոլված ԱՎՈՒՄ-ի 80 տոկոսը.».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացված բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված տվյալները:».

i

3) 6-րդ կետի N 1 աղյուսակի երկրորդ և երրորդ սյունակներում «Բազային ժամանակահատվածում եկամտային հարկի գծով վճարված» բառերը փոխարինել «Բազային ժամանակահատվածում ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գծով» բառերով, իսկ «ֆոնդը» բառը` «ԱՎՈՒՄ-ը» բառով.

i

4) 9-րդ կետից հանել «պայմանները բավարարող շահառուների վերաբերյալ» բառերը.

i

5) 10-րդ կետում «դիմումի ներկայացման օրվան հաջորդող չորս ամիսների ընթացքում` չորս հավասար մասերով» բառերը փոխարինել «միանվագ» բառով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                        Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2023
N 630-Լ
Որոշում