ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2023 թվականի թիվ 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 5-ի ««»Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման թույլտվության տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի վերաբերյալ» կարգը սահմանելու մասին» թիվ 78-Ն որոշմամբ սահմանված »»Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման թույլտվության տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «նորմատիվային հիմնական կապիտալի» բառերը փոխարինել «առաջին մակարդակի կապիտալի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՏԵՂԱԿԱԼ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
2023 թ. հունիսի 1
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2023 թվական: