ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2023 թվականի N 982-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:».
3) հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
5) հավելվածի 4-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ծրագրի իմաստով շահառուն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում` մեկ անձից բաղկացած), այդ թվում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ:».
6) հավելվածի 4-րդ կետը 3-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Ծնողների հետ միևնույն հասցեում բնակված` ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը:».
i
7) հավելվածի 5-րդ կետը «եղբայրը, երեխաները» բառից հետո լրացնել «, թոռները, ինչպես նաև ցանկացած անձ, որը սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամանակահատվածում փաստացի (մշտապես) բնակվել է տվյալ ընտանիքում» բառերով.
i
8) հավելվածի 13-րդ կետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառով.
i
9) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «5» թիվը փոխարինել «2.5» թվով.
10) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «ձեռք բերելու համար» բառերից հետո լրացնել «կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է» բառերով.
11) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 15-րդ կետի 5-րդ ենթակետը.
i
12) հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետը «Արցախի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում» բառերով:
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառերով.
i
2) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «մարտի 15» բառերը փոխարինել «հունիսի 30» բառերով.
3) 3.1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան վկայականի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը մահվան վկայականը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի` մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը.
4) ընտանիքի որևէ անդամի` հավաստագրի իր մասնաբաժնից հրաժարվելու վերաբերյալ դիմումի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրից հեռացնում է ընտանիքի տվյալ անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկում փոփոխված հավաստագիրը:».
i
4) 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով.
«3.2. Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման`
1) հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա: Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման.
2) ծրագրի իմաստով շահառու չհանդիսացող ընտանիքին հավաստագրի տրամադրման փաստի առկայության հիման վրա: Այս դեպքում ծառայությունը համապատասխան փաստի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր և ենթակա չէ վերականգնման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 5-7-րդ ենթակետերի, 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, որոնց գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 16-ի
N 982 որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 169-Լ որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|Մարզը |Համայնքը |Բնակավայրը |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Արագածոտնի մարզ |Արագած |գ. Ալագյազ |
| |__________________|_______________________|
| |Թալին |գ. Գառնահովիտ |
| | |_______________________|
| | |գ. Լուսակն |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Արարատի մարզ |Արալեզ |գ. Արալեզ |
| |__________________|_______________________|
| |Արտաշատ |գ. Բարձրաշեն |
| | |_______________________|
| | |գ. Դեղձուտ |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Արմավիրի մարզ |Արաքս |գ. Արտիմետ |
| |__________________|_______________________|
| |Արմավիր |գ. Այգևան |
| | |_______________________|
| | |գ. Լենուղի |
| | |_______________________|
| | |գ. Նորավան |
| | |_______________________|
| | |գ. Սարդարապատ |
| |__________________|_______________________|
| |Բաղրամյան |գ. Արգինա |
| |__________________|_______________________|
| |Խոյ |գ. Արագած |
| | |_______________________|
| | |գ. Շահումյան |
| |__________________|_______________________|
| |Մեծամոր |գ. Արմավիր |
| | |_______________________|
| | |գ. Արևիկ |
| | |_______________________|
| | |գ. Գետաշեն |
| | |_______________________|
| | |գ. Փշատավան |
| | |_______________________|
| | |գ. Ջանֆիդա |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ |Ճամբարակ |գ. Ջիլ |
| |__________________|_______________________|
| |Մարտունի |գ. Աստղաձոր |
| | |_______________________|
| | |գ. Լեռնահովիտ |
| | |_______________________|
| | |գ. Ներքին Գետաշեն |
| | |_______________________|
| | |գ. Վերին Գետաշեն |
| |__________________|_______________________|
| |Սևան |գ. Գագարին |
| |__________________|_______________________|
| |Վարդենիս |գ. Ակունք |
| | |_______________________|
| | |գ. Շատջրեք |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Լոռու մարզ |Ալավերդի |գ. Հագվի |
| |__________________|_______________________|
| |Լոռի Բերդ |գ. Ագարակ |
| |__________________|_______________________|
| |Սպիտակ |գ. Գոգարան |
| | |_______________________|
| | |գ. Լեռնավան |
| | |_______________________|
| | |գ. Լուսաղբյուր |
| |__________________|_______________________|
| |Ստեփանավան |գ. Վարդաբլուր |
| |__________________|_______________________|
| |Տաշիր |գ. Մեդովկա |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Կոտայքի մարզ |Աբովյան |գ. Կաթնաղբյուր |
| |__________________|_______________________|
| |Հրազդան |գ. Ջրառատ |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Շիրակի մարզ |Ախուրյան |գ. Կապս |
| |__________________|_______________________|
| |Ամասիա |գ. Արեգնադեմ |
| | |_______________________|
| | |գ. Բերդաշեն |
| |__________________|_______________________|
| |Արթիկ |գ. Արևշատ |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ |Եղեգնաձոր |գ. Շատին |
| | |_______________________|
| | |գ. Եղեգիս |
| | |_______________________|
| | |գ. Չիվա |
| |__________________|_______________________|
| |Վայք |գ. Գոմք |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Տավուշի մարզ |Այրում |գ. Բագրատաշեն |
|__________________________|__________________|_______________________|
|ՀՀ Սյունիքի մարզ |Գորիս |գ. Հարժիս |
| |__________________|_______________________|
| |Սիսիան |գ. Դարբաս |
| | |_______________________|
| | |գ. Վաղատին |
|__________________________|__________________|_______________________|
|Ընդամենը` |28 համայնք |48 բնակավայր |
._____________________________________________________________________.
«: