Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 2023 թվականի N 726-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող` հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման կարգը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման կարգը սահմանելու մասին» N 1061-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը, դրանք համադրելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հետ, անհամապատասխանությունների բացակայության դեպքում այդ տեղեկությունների ստացման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների ցանկը: Անհամապատասխանություններ ի հայտ գալու դեպքում հարկային մարմինը կրկին հարցումներ է կատարում սույն կարգի 2-րդ կետում նշված գրանցում իրականացնող պետական մարմիններին` լրացուցիչ ճշտումներ իրականացնելու նպատակով:

Ճշտված տեղեկությունների ստացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների լրացուցիչ ցանկը:»:

i

2) 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում «Ցանկ» բառը փոխարինել «ցանկեր» բառով` համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.07.2023
N 726-Ն
Հրաման