08.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.19-18.24-րդ կետերով.
«18.19. |
Հրագործական արտադրատեսակների արտադրություն |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.20. |
Հրագործական արտադրատեսակների ներմուծում |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
18.21. |
Հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.22. |
Հրագործական արտադրատեսակների պահեստավորում |
բազային տուրքի 700-ապատիկի չափով |
18.23. |
Հրագործական արտադրատեսակների տեղափոխում |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
18.24. |
Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) |
բազային տուրքի 400-ապատիկի չափով»: |
i
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. |
պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով»: |
i
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-26.6-րդ կետերով.
«26.1. |
պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներմուծում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) |
բազային տուրքի 2500-ապատիկի չափով |
26.2. |
պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների առևտուր |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով |
26.3. |
պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստավորում |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
26.4. |
պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների տեղափոխում |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
26.5. |
պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում |
բազային տուրքի 800-ապատիկի չափով |
26.6. |
պայթեցման աշխատանքների կատարում |
բազային տուրքի 800-ապատիկի չափով»: |
i
Հոդված 4. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակում 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-258-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական: