ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
16 օգոստոսի 2023 թվականի N 284-Ն
 
2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Սահմանել.
1) 2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի,
2) 2023-2024 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:
   i 
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
16 օգոստոսի 2023 թ.
    ք. Երևան                               Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
 
Հավելված
Շրջակա միջավայրի նախարարի
2023 թվականի օգոստոսի 16-ի
N 284-Ն հրամանի
 
ՑԱՆԿ
2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ|ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ      |
|   |             |ԺԱՄԿԵՏՆԵՐԸ                                         |
|___|_____________|___________________________________________________|
|1. |Լոր          |2023 թվականի օգոստոսի 20-ից մինչև  հոկտեմբերի 29-ը |
|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 109350 հատ,  |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել որս/օրվա    |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|2. |Քարակաքավ    |2023 թվականի նոյեմբերի 2-ից մինչև  դեկտեմբերի 31-ը |
|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 18460 հատ,   |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|3. |Թխակապույտ   |2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև  նոյեմբերի 12-ը  |
|   |աղավնի       |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 47100 հատ,   |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 4 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|4. |Անտառային    |2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև  նոյեմբերի 12-ը  |
|   |աղավնի       |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 1400 հատ,    |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|5. |Կռնչան բադ   |2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2024 թվականի  |
|   |             |հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |30000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել   |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|6. |Սուլող մրտիմն|2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2024 թվականի  |
|   |             |հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |5600 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել    |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|7. |Սև  փարփար   |2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2024 թվականի  |
|   |             |փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |30000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել   |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|8. |Եղեգնահավ    |2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2024 թվականի  |
|   |             |փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |11000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել   |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|9. |Մորակտցար    |2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2024 թվականի  |
|   |             |փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |8000 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել    |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|10.|Նապաստակ     |2023 թվականի նոյեմբերի 4-ից մինչև  դեկտեմբերի 17-ը |
|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 485 հատ,     |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|11.|Փորսուղ      |2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև  հոկտեմբերի 29-ը|
|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 115 հատ,     |
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|12.|Քարակզաքիս   |2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև  2024 թվականի   |
|   |             |հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |380 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել     |
|   |             |որս/օրվա ընթացքում),                               |
|___|_____________|___________________________________________________|
|13.|Վայրի խոզ    |2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև  դեկտեմբերի     |
|   |             |24-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 45 հատ,|
|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |
|   |             |ընթացքում),                                        |
|___|_____________|___________________________________________________|
|14.|Աղվես        |2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև  2024 թվականի    |
|   |             |փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|
|   |             |անսահմանափակ):                                     |
|   |             |                                                   |
._____________________________________________________________________.
 
Պաշտոնական հրապարակման օրը` 17 օգոստոսի 2023 թվական: