Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 199 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված տոկոսի չափով» բառերը փոխարինել «երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով` բացառությամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ավտոբուսների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով դեպքերի» բառերով.

2) 22.1-ին կետում «1.5» թիվը փոխարինել «2.5» թվով.

3) 22.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.2-րդ կետով.

«22.2. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից սույն կարգի 83-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը խախտվելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմակերպությանը երթուղիների սպասարկման իրավունքից զրկելու դեպքում գումարը չի վերադարձվում N 12 ձևում նշված կազմակերպության հաշվեհամարին:».

4) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«66. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) հանձնաժողովն իրավազոր չէ, որի դեպքում 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթին մասնակցելու համար նոր հայտեր չեն ընդունվում.

2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:».

5) 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.

«66.1. Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված մրցույթը կամ կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ դրանց արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում հայտարարվում է նոր մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան:».

6) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

7) N 14 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

8) N 7 ձևից մինչև N 10 ձևը ներառյալ, ամբողջ տեքստից հանել «(միկրոավտոբուսի)» և «(միկրոավտոբուսների)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1714-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման

(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար`

 

._____________________________________________________________________.

|                           ԵՐԹՈՒՂՈՒ`                                 |

|_____________________________________________________________________|

|NN |անվանումը և     |սկզբնակետը|վերջնակետը|սպասարկման համար պահանջվող|

|ը/կ|համարը          |          |          |հիմնական և  պահուստային   |

|   |                |          |          |ավտոբուսների քանակը       |

|___|________________|__________|__________|__________________________|

|1. |                |          |          |                          |

|___|________________|__________|__________|__________________________|

|2. |                |          |          |                          |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ` N 2 ձևի:

2. *Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3. *Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4. *Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը __________________________________

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ________________________________

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը_________________

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1714-Ն որոշման

 

«Ձև N 14

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

.__________________________________________________________________.

|NN |                         ԵՐԹՈՒՂՈՒ`                            |

|ը/կ|______________________________________________________________|

|   |անվանումը և  համարը       |սպասարկման համար      |մրցույթի    |

|   |(միասնական երթուղիների    |պահանջվող ավտոբուսների|անցկացման   |

|   |դեպքում` երթուղային ցանցի |(ներառյալ պահուստային |ժամկետը     |

|   |անվանումը)                |ավտոբուսները) քանակը  |            |

|___|__________________________|______________________|____________|

|1. |                          |                      |            |

|___|__________________________|______________________|____________|

|2. |                          |                      |            |

.__________________________________________________________________.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2023
N 1714-Ն
Որոշում