Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 860-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2024 թվականի N 51-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 860-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 860-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 15-րդ կետում`

i

ա. 5-րդ ենթակետում «իր քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված իր լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած» բառերով,

բ. 9-րդ և 14-րդ ենթակետերից «և ծառայողական» բառերը հանել,

գ. 20-րդ ենթակետում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.

2) 16-րդ կետում`

i

ա. 17-րդ ենթակետից «ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների,» բառերը հանել,

բ. 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«19) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, իր իրավասության սահմաններում նրանց հանրագրերի, դիմումների և բողոքների քննարկումը, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը.»:

2. Հույժ գաղտնի:

3. Հույժ գաղտնի:

4. Հույժ գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.01.2024
N 51-Լ
Որոշում